ՌԴ ՊՆ-ն` Արցախում իրավիճակի մասին

Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է իր առաքելությունն իրականացնել Լեռնային Ղարաբաղում: Այս մասին նշվում է ՌԴ ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:
 

«30 դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հրադադարի ռեժիմի պահպանումը։ Ռուսական զորախմբի պատասխանատվության  գոտում խախտումներ չեն արձանագրվել»,-նշվում է հաղորդագրություան մեջ:

 

Ըստ ՌԴ ՊՆ հաղորդագրության՝ խաղաղապահները պարեկություն են իրականացրել 3 ուղղություններով՝ Մարտունու, Մարտակերտի շրջաններում և Լաչինի միջանցքում: Նշվում է նաև, որ հնարավոր միջադեպերը կանխելու համար շարունակական փոխգործակցություն է պահպանվում Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբերի հետ:

Քաղաքականություն