
ՊԲ ստորաբաժանումները կրակ չեն բացել Մարտունու օկուպացված տարածքներում. Արցախի ՊԲ

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները նոյեմբերի 18֊ի երեկոյան կրակ են բացել Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։
Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից:
Ավելի վաղ հաղորդագրություն էր տարածել նաև ՀՀ ՊՆ-ն` կրկին հերքելով ադրբեջանական ապատեղեկատվությունը: