
Չի կարելի մեղադրել Զելենսկուն. Սպիտակ տունը` Ուկրաինայի հարցով բանակցությունների մասին

ԱՄՆ-ը Ռուսաստանի հետ չի քննարկի ուկրաինական հակամարտության կարգավորումն առանց Կիևի մասնակցության, հայտարարել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին, գրում է RT-ն:
Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ը չի դրդում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն բանակցություններ վարել Ռուսաստանի հետ. Քիրբիի խոսքով՝ երկխոսության պատրաստակամության մասին որոշումը պետք է կայացվի Կիևում ինքնուրույն։
«Մենք ռուսների հետ չենք քննարկի պատերազմի ավարտն առանց Ուկրաինայի մասնակցության, դա հիմա տեղի չի ունենում, քանի որ Զելենսկին դա հստակ ասել է, և նրան չի կարելի մեղադրել դրանում»,- ընդգծել է քաղաքական գործիչը։
Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն ավելի վաղ հայտարարել էր, որ Արևմուտքի հետ երկխոսությունը կարող է ուժեղացնող տարր դառնալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում։
Նա հավելել է, որ Արևմուտքից եկող հրահանգները «շատ բծախնդիր կերպով իրականացվում են Կիևի կողմից»։