Քաղաքապետը՝ քարուքանդ եղած Մյասնիկյան պողոտայի մասին. Hraparak
Մյասնիկյան պողոտան արդեն երկու տարի կլինի՝ քարուքանդ վիճակում է։ Երևանի քաղաքապետարանը որոշել է էլեկտրասյուները փոխել և մալուխները վերևից իջեցնել գետնի տակ։ Այս պահին պողոտայի ամբողջ երկայնքով փոս է փորած, որի վրա ուղղակի անփույթ կերպով լցված են կարմիր խողովակներ, որոնք պետք է անցնեն գետնի տակ, դրանց միջով էլ պիտի անցկացվեն մալուխները։
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը Hraparak.am-ի հետ զրույցում որևէ հուսադրող բան չասաց, թե երբ կավարտվի շինարարությունը։
«28 փողոցների լուսավորությունն է, արդեն երկու տարի է՝ մեզ մեղադրում են, ու քաղաքացիները ճիշտ են անում, որ մեղադրում են, բայց դա անգործության հետևանք չէ, և ինձ հաճելի չէ, որ պարզապես ինձ մեղադրում են էդ հարցերում, բայց ունենք տեխնիկական խնդիրներ, որոնք մասամբ լուծել ենք, հիմա աշխատանքներն իրականացնում են»,-ասաց քաղաքապետը։
Նրա խոսքով՝ ծրագրի ավարտը մինչև հաջորդ տարվա նոյեմբեր է նշված, բայց խոսքը միայն Մյասնիկյան պողոտայի մասին չէ, այլ բոլոր 28 փողոցների։
«Իսկ միայն Մյասնիկյանը, կարծում եմ, շուտ կլինի, ժամկետ չեմ կարող էս պահին նշել»,-ասաց Հրաչյա Սարգսյանը։
Ամբողջական հոդվածը «Հրապարակ օրաթերթ»-ում:
Նմանատիպ հոդվածներ
Պեմզաշենում սպանության կասկածյալներից մեկը մշտապես եղել է դեպքի վայրում՝ հետևելով իրավապահների աշխատանքին. Aravot
Պեմզաշենում 31-ամյա բնակչուհու և վերջինիս 11-ամյա դստեր և 8-ամյա որդու սպանության դեպքի մասին նոր տեղեկություններ են ի հ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Գյուղմթերքը Պյատիգորսկ է հասել արդեն նեխած. հայ գործարարն ահազանգում է
«Նկարներն ու տեքստն ինձ ուղարկել են Ռուսաստանից՝ ավելացնելու ոչինչ չկա, սա ձեր պրոֆեսիոնալիզմի գնահատականն ա պարոնայք»:&...
ՌԴ քանի քաղաքացի է մոբիլիզացիայից հետո հաստատվել Վրաստանում
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնությունում մասնակի զորահավաքի մասին հայտարարությու...
Ադրբեջանական ԶՈւ–ն տարբեր զինատեսակներից կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ
Նոյեմբերի 25-ի լույս 26-ի գիշերը Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել...