«Դա նշանակում է, որ մյուս օրվանից ես Խաչատուր Սուքիասյան չեմ և Նիկոլ Փաշինյանն էլ Նիկոլ Փաշինյան չէ». Սուքիասյան
ՔՊ-ական Խաչատուր Սուքիասյանը, ներկայացնելով, թե ինչ պայմաններում են սեփականաշնորհել Երևանի կենտրոնում գտնվող «Սիլ պլազա» բիզնես կենտրոնի տարածքը, ասել է.
«Մեզ երկար ժամանակ համոզել են, որ դա քաղաքի կենտրոնում է, դուք ունեք գումար, խնդրում ենք ձեզ՝ վերցրեք։ Մենք ասել ենք՝ չենք ուզում, որովհետև հիմա նպատակահարմար չենք գտնում:
Երկար բանակցություններից հետո ինձ իմ հայրիկն է համոզել։ Հասկանում էինք, որ եթե գանք էն համոզման, որ պետք է շենքը վերակառուցվի, այդ բակում տարբեր խնդիրների ենք առնչվելու։ Այդ խնդիրները եղան. 4 բնակարան ասացին, 5 բնակարան ձեռք բերեցինք։ Մոտ 4 մետր բարձրությամբ մի պատ է եղել, հետո 1 մ 20 սմ բարձրացվել է այդ պատը։ Աբովյան փողոցում այն եղել է 10 մ երկարությամբ, մոտ 8 մ էլ՝ Արամի փողոցում։ Պատ է եղել, բակում փոքրիկ տներ են եղել։ Բակի բոլոր տները քանդվել են։ Իրենք մեզ վաճառել են 6 մետր լայնությամբ, մնացած 30 մետրն այդ տների ձեռքբերման արդյունքում է եղել, անցել, դարձել «Սիլ պլազա»», - նշեց Սուքիասյանը։
Պատգամավորի խոսքով` իր համար անակնկալ չի եղել, որ այսօր դատախազությունը վիճարկում է սեփականության օրինականությունը.
«Ես ուրախ եմ, երջանիկ եմ, որովհետև ես իմ բոլոր գործողությունների համար պատասխան եմ տալիս, գիտեմ, թե մեր համակարգն ինչպիսին է։ Հնարավոր է՝ ինչ-որ թյուրիմացություն կամ շփոթմունք լինի, բայց մենք օրենք չենք խախտում, դա ի սկզբանե դրված է եղել մեր ընտանիքում»։
Սուքիասյանն ասաց, թե բացառված է, որ այս հարցով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկում ունենա։
«Դա նշանակում է, որ մյուս օրվանից ես Խաչատուր Սուքիասյան չեմ և Նիկոլ Փաշինյանն էլ Նիկոլ Փաշինյան չէ։ Ես ինձ թույլ չեմ տալիս»։
Հիշեցնենք՝ գլխավոր դատախազությունը դատական կարգով վիճարկում է Երևանի կենտրոնում գտնվող «Սիլ պլազա» բիզնես կենտրոնի սեփականաշնորհման օրինականությունը։
Նմանատիպ հոդվածներ
Այսօր տեղի կունենա Միրզոյանի, Բլինքենի և Բայրամովի հանդիպումը. ՀՀ ԱԳՆ
Ամերիկյան կողմի նախաձեռնությամբ նոյեմբերի 7֊ին Վաշինգտոնում տեղի կունենա Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետք...
Փաշինյանը կանդրադառնա Ալիևի՝ Շուշիում արած հայտարարություններին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է գալու համապարփակ ելույթով, որտեղ անդրադառնալու է Ալիևի՝ Շուշիում արած հայտարարությունն...
ՔՊ վարչության նախագահ ընտրվեց Փաշինյանը. հայտնի է նոր կազմը
ՔՊ վարչության նիստի ժամանակ հայտարավեց, որ ՔՊ վարչության նոր կազմի ընտրության քվեարկությունն ավարտվել է: Պատվիրակների ըն...
«Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի ռիսկը մնում է շատ բարձր». Մհեր Գրիգորյան
ԱՊՀ մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտար...