Լուսանկարներ․ Փաշինյանը հանդիպել է թիմակիցներին և սուրճ խմել նրանց հետ․ ի՞նչ են քննարկել․ 168
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գլխավոր գրասենյակում այսօր կեսօրին Նիկոլ Փաշինյանը հանդիպել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության իրեն «հավատարիմ» անդամների հետ։ Այս մասին հայտնում է 168.am-ը:
Նրանց թվում են՝ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ԱԺ պատգամավորներ Վահագն Ալեքսանյանը և Տրդատ Սարգսյանը, Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը, որը լրատվամիջոցի հարցին պատասխանեց, թե սովորական աշխատանքային քննարկում էր:
Ի դեպ, գրասենյակի տարածքը, հսկում էին մեծաթիվ անվտանգության աշխատակիցներ, ոստիկաններ։ Այնտեղ էր նաև ՊՊԾ ղեկավար Արման Սարգսյանը։
Կայքի տեղեկություններով՝ Փաշինյանն իր «հավատարիմների» հետ քննարկել է ՔՊ վարչության անդամների ընտրության արդյունքները կեղծելու վերաբերյալ հարցը։ Առաջիկայում ընտրության արդյունքները միտումնավոր կեղծած անդամները «կպատժվեն»։
[ddef41a12bb840891199eac6e9da8255.jpg]
[6f3728a38b96d1d23ae38bb590e71f5c.jpg]
[4fc17c5fe4398ad3b03cf965db68afc2.jpg]