ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երկու ռուս նախարարներ առանց լույսի են մնացել Պուտինի հետ խորհրդակցության ժամանակ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ կառավարության երկու անդամներ՝ փոխվարչապետ, արդյունաբերության և առևտրի նախարարության ղեկավար Դենիս Մանտուրովը և Տնտեսական զարգացման նախարարության ղեկավար Մաքսիմ Ռեշետնիկովը մնացել են առանց լույսի «Москва-Сити» բիզնես համալիրում էլեկտրաէներգիայի մի մասի անջատման պատճառով։  Այս մասին հայտնում է РБК-ն։

 

Ինչպես երևում է հանդիպման հեռարձակումից, Ռեշետնիկովին խոսք է տրվել այն բանից հետո, երբ նրա աշխատասենյակում էլեկտրականությունը միացվել է։ Պուտինը ուշադրություն է հրավիրել այդ խնդիրների վրա. «Հուսով եմ, որ վերանորոգման աշխատանքները, որոնք կատարվում են այնտեղ՝ ձեր համալիրում, Ձեզ չեն խանգարի հաշվետվություն կազմել», - դիմել է պետության ղեկավարը Ռեշետնիկովին։
 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Москва-Сити» բիզնես կենտրոնի IQ թաղամասի երեք աշտարակները հոսանքազրկվել են, իսկ աշտարակներից մարդիկ շտապ տարհանվել են։ Շենքերի մոտ հերթապահել են բժիշկների և փրկարարների մեքենաները։

Քաղաքականություն

Պատահարներ