
«Սոբչակը շուտով կվերադառնա Ռուսաստան». լրագրողի սենատոր մայրը մանրամասներ է ներկայացրել

Բլոգեր, լրագրող Քսենյա Սոբչակը շուտով կվերադառնա Ռուսաստան: Այս մասին РИА новости-ին հայտնել է նրա մայրը՝ սենատոր Լյուդմիլա Նարուսովան։
Լրատվականի աղբյուրը հայտնել էր, որ Սոբչակին տեսել են Բելառուսի և Լիտվայի սահմանին գտնվող Վիձի անցակետը ոտքով հատելիս։ Նույն օրը Մոսկվայի Տվերսկոյի դատարանը նախնական կալանքի կենտրոնում բանտարկեց նրա մերձավոր երկու անձանց՝ նրա կոմերցիոն տնօրեն Կիրիլ Սուխանովին և «Tatler» ամսագրի նախկին գլխավոր խմբագիր Արիան Ռոմանովսկուն։ Նրանք մեղադրվում են «Ռոստեկ»-ի ղեկավար Սերգեյ Չեմեզովից 11 մլն ռուբլի շորթելու մեջ։
Պատասխանելով գործակալության հարցին, թե արդյոք Սոբչակը կվերադառնա Ռուսաստան, Նարուսովան ասել է. «Շատ շուտով»։ Նա հավելել է` Սոբչակը քրեական գործով կարգավիճակ չունի, ուստի շուտով կվերադառնա Ռուսաստան։ Նրա խոսքով՝ փաստաբանները բողոքարկելու են խուզարկություն իրականացնելու որոշումը։ Լրագրողի մայրը նաև հաստատել է` Սոբչակը Իսրայելի քաղաքացիություն ունի: