Օկուպացված Ջրականում ականի վրա ադրբեջանական ավտոմեքենա է պայթել

 Այսօր Արցախի Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում ականի վրա ադրբեջանական ավտոմեքենա է պայթել։

 

APA-ն հայտնում է, որ 1972 թվականին ծնված Իլգար Գեյբաթ օղլու Ահմեդովի ավտոմեքենան, ով դուրս է եկել հաստատված անվտանգ երթուղուց, պայթել է ականի վրա։ Վարորդին, ով շինարարական աշխատանքների հետ կապված՝ տեղափոխման և առաքման աշխատանքներ էր կատարում, ոստիկանները տարհանել են վտանգավոր տարածքից և տեղափոխել հիվանդանոց։ Նրա ձախ ձեռքի երեք մատներն անդամահատվել են։

Քաղաքականություն

Պատահարներ