Ադրբեջանական ԶԼՄ-ները երկու տարի առաջ մահացած Ահարոն Ադիբեկյանի անունից սուտ տեղեկություն են տարածել

 Ադրբեջանական ԶԼՄ-ները երկու տարի առաջ մահացած Ահարոն Ադիբեկյանի անունից սուտ տեղեկություն են տարածել: Այս մասին գրում է Karabakh Records հարթակը:


Ադրբեջանցի քարոզչամեքենան չի փոխում իրեն բնորոշ ոճը`  կեղծիք ու սուտ տարածելու քաղաքականությունը: Ադրբեջանական կայքը հրապարակել է «հայ քաղաքագետ Ահարոն Ադիբեկյանի հայտարարությունը»` ամպագոռգոռ վերնագրով, թե «մենք պետք է ասենք այո խաղաղությանը (Ադրբեջանի և Հայաստանի միջև), այլապես հետո շատ ուշ կլինի»։

 

Հարթակը հիշեցրել է, որ Ահարոն Ադիբեկյանը մահացել է գրեթե երկու տարի առաջ, կորոնավիրուսից։ Ադիբեկյանը ոչ թե քաղաքագետ էր, այլ սոցիոլոգ։ Եվ այո, դուք այդպես չէիք կարծում։

Քաղաքականություն

Պատահարներ