«Զելենսկին կատակերգական արտիստ է, սակայն սա կատակերգություն չէ». Լավրով
Որքան երկար ձգձգի Կիեւը բանակցությունները, այնքան իր համար ավելի դժվար կլինի համաձայնության գալ Մոսկվայի հետ: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
ՌԴ ԱԳ նախարարը նշել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բազմիցս ասել է, թե Մոսկվան երբեք չի մերժել եւ երբեք չի հրաժարվում բանակցություններից, եւ որ նրանք, ովքեր հրաժարվում են, մասնավորապես Կիեւը՝ «արեւմտյան հովանավորների անմիջական ցուցումով», պետք է տեղյակ լինեն, որ բանակցությունների հարցում հետագա դժվարություններ կունենան։
Լավրովի խոսքով` սեպտեմբերի 30-ին Կրեմլում ունեցած իր ելույթում Պուտինը կրկին կոչ է արել Կիեւի իշխանություններին՝ դադարեցնել ռազմական գործողությունները եւ նստել բանակցությունների սեղանի շուրջ։ Արեւմուտքը հերթական անգամ չի լսել, իսկ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նույնիսկ հրամանագիր է ստորագրել, որով արգելում էր Ռուսաստանի Դաշնության հետ համաձայնագրերը։
«Նա կատակերգական արտիստ է, սակայն սա կատակերգություն չէ: Ուկրաինայում իրադարձությունները ողբերգական ընթացք են ստանում այն ամենի պատճառով, ինչ կատարվում է այս ռեժիմի որոք, որը վայելում է Արեւմուտքի բացարձակ անպատժելիությունը»,- նշել է Լավրովը։
Նմանատիպ հոդվածներ
ՔՊ վարչության նախագահ ընտրվեց Փաշինյանը. հայտնի է նոր կազմը
ՔՊ վարչության նիստի ժամանակ հայտարավեց, որ ՔՊ վարչության նոր կազմի ընտրության քվեարկությունն ավարտվել է: Պատվիրակների ըն...
«Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի ռիսկը մնում է շատ բարձր». Մհեր Գրիգորյան
ԱՊՀ մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտար...
«Հայաստան ենք այցելել, որպեսզի երկու երկրների համար սահմանենք մեր ճանապարհային քարտեզը». Իրանի ԱԳ նախարար
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիան...
Այսօր տեղի կունենա Միրզոյանի, Բլինքենի և Բայրամովի հանդիպումը. ՀՀ ԱԳՆ
Ամերիկյան կողմի նախաձեռնությամբ նոյեմբերի 7֊ին Վաշինգտոնում տեղի կունենա Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետք...