Մանրամասներ` Փելոսիի տան վրա հարձակվողի մասին
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին մեկնաբանել է իր ամուսնու՝ Փոլի վիճակը հարձակումից հետո։ Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է քաղաքական գործչի կայքում։
«Մենք երախտապարտ ենք իրավապահ մարմինների և շտապօգնության ծառայությունների արագ արձագանքման համար։ Նրա վիճակը շարունակում է բարելավվել»,- նշել է Փելոսին։
Քաղաքական գործչի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ նաև նշված է.
«Հարձակվողը կալանքի տակ է, հարձակման դրդապատճառները հետաքննվում են»։
Նրա ինքնությունը պարզվել է՝ 42-ամյա Դեյվիդ Դեփին է։ CNN-ը հայտնել է, որ հարձակվողը դավադրության տեսությունների սիրահար է։ Նա սոցիալական ցանցերում հրապարակել է տարբեր դավադրության տեսություններին աջակցելու գրառումներ։
Նմանատիպ հոդվածներ
ՔՊ վարչության նախագահ ընտրվեց Փաշինյանը. հայտնի է նոր կազմը
ՔՊ վարչության նիստի ժամանակ հայտարավեց, որ ՔՊ վարչության նոր կազմի ընտրության քվեարկությունն ավարտվել է: Պատվիրակների ըն...
«Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի ռիսկը մնում է շատ բարձր». Մհեր Գրիգորյան
ԱՊՀ մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտար...
«Հայաստան ենք այցելել, որպեսզի երկու երկրների համար սահմանենք մեր ճանապարհային քարտեզը». Իրանի ԱԳ նախարար
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիան...
Այսօր տեղի կունենա Միրզոյանի, Բլինքենի և Բայրամովի հանդիպումը. ՀՀ ԱԳՆ
Ամերիկյան կողմի նախաձեռնությամբ նոյեմբերի 7֊ին Վաշինգտոնում տեղի կունենա Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետք...