Լիզ Թրասի հեռախոսը «կոտրել» են. ի՞նչ են պարզել հաքերները
Մեծ Բրիտանիայի նախկին վաչապետ Լիզ Թրասի հեռախոսը «կոտրել» են: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը և նշում, որ դա եղել է այն ժամանակ, երբ Թրասը դեռ արտաքին գործերի նախարար էր: Ըստ պարբերականի` հաքերներն իմացել են այն ժամանակվա վարչապետ Բորիս Ջոնսոնի վերաբերյալ Թրասի քննադատության, ինչպես նաև բրիտանական դաշնակիցների հետ բանակցությունների և Ուկրաինային զենքի մատակարարումների քննարկման մասին:
Դրա մասին հայտնի է դարձել պահպանողականների նախընտրական արշավի ժամանակ, որն անցկացվել է ամռանը։ Միջադեպը, լրագրողների տեղեկություններով, թաքցրել են Բորիս Ջոնսոնը, որն այդ պահին զբաղեցնում էր վարչապետի պաշտոնը, և նախարարների կաբինետի քարտուղար Սայմոն Քեյսը:
Հաքերների ձեռքում են հայտնվել Ջոնսոնի քննադատությամբ Թրասի հաղորդագրությունները, Ուկրաինայի իրադրության վերաբերյալ այլ երկրների ԱԳ նախարարների հետ քննարկումները, ինչպես նաև Կիևին զենքի մատակարարումների քննարկումը։
Ենթադրվում է, որ հեռախոսը կոտրվել է «ռուսական գործակալների» կողմից։ Այս պահի դրությամբ բջջային հեռախոսը գտնվում է պահպանվող պետական հիմնարկի փակ պահարանում, քանի որ գողացված տվյալները, ըստ լրատվականների, խիստ վարկաբեկիչ են եղել։
Նմանատիպ հոդվածներ
ՔՊ վարչության նախագահ ընտրվեց Փաշինյանը. հայտնի է նոր կազմը
ՔՊ վարչության նիստի ժամանակ հայտարավեց, որ ՔՊ վարչության նոր կազմի ընտրության քվեարկությունն ավարտվել է: Պատվիրակների ըն...
«Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի ռիսկը մնում է շատ բարձր». Մհեր Գրիգորյան
ԱՊՀ մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտար...
«Հայաստան ենք այցելել, որպեսզի երկու երկրների համար սահմանենք մեր ճանապարհային քարտեզը». Իրանի ԱԳ նախարար
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիան...
Այսօր տեղի կունենա Միրզոյանի, Բլինքենի և Բայրամովի հանդիպումը. ՀՀ ԱԳՆ
Ամերիկյան կողմի նախաձեռնությամբ նոյեմբերի 7֊ին Վաշինգտոնում տեղի կունենա Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետք...