Գերմանիան և Իրանը միմյանց դեսպաններին կանչել են ԱԳՆ-ներ
Բեռլինում Իրանի դեսպանը նախօրեին կանչվել է Գերմանիայի ԱԳՆ, նույն օրը Թեհրանում Գերմանիայի դեսպանին կանչել են տեղի ԱԳՆ, լրագրողներին հայտնել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Անդրեա Զասսեն: Տեղեկատվությունը փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
«Ես կարող եմ հաստատել, որ ինչպես Թեհրանում մեր դեսպանը, այնպես էլ այստեղ՝ Բեռլինում Իրանի դեսպանը երեկ կանչվել են այն երկրների ԱԳՆ, որտեղ նրանք գտնվում են», - ասել է Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցիչը ուրբաթ կայացած ճեպազրույցի ժամանակ:
Նա հստակեցրել է, որ թե այս, թե մյուս դեպքում դեսպանները քննարկել են Իրանի դեմ ուղղված միջոցառումների փաթեթը, որը չորեքշաբթի ներկայացրել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոկը:
Ավելի վաղ Գերմանիայի ԱԳ նախարարը նշել էր, որ Իրանի հետ երկկողմ հարաբերությունների վարումն արդեն անթույլատրելի է այդ երկրում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի պատճառով:
Բերբոկն այն ժամանակ հայտարարել էր, որ Գերմանիան մտադիր է վիզային սահմանափակումներ մտցնել Իրանի դեմ։
Նմանատիպ հոդվածներ
«Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի ռիսկը մնում է շատ բարձր». Մհեր Գրիգորյան
ԱՊՀ մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտար...
ՔՊ վարչության նախագահ ընտրվեց Փաշինյանը. հայտնի է նոր կազմը
ՔՊ վարչության նիստի ժամանակ հայտարավեց, որ ՔՊ վարչության նոր կազմի ընտրության քվեարկությունն ավարտվել է: Պատվիրակների ըն...
«Հայաստան ենք այցելել, որպեսզի երկու երկրների համար սահմանենք մեր ճանապարհային քարտեզը». Իրանի ԱԳ նախարար
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիան...
Այսօր տեղի կունենա Միրզոյանի, Բլինքենի և Բայրամովի հանդիպումը. ՀՀ ԱԳՆ
Ամերիկյան կողմի նախաձեռնությամբ նոյեմբերի 7֊ին Վաշինգտոնում տեղի կունենա Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետք...