Հասարակություն
Երևանում հեռուստաալիքների հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի
ՀՀ տարածքում հոկտեմբերի 31-ին ժամը 08:00 - 10:00-ն ընկած ժամանակահատվածում կդադարեցվի հեռուստաալիքների հեռարձակումը, կանջատվեն նաև Երևանի հաղորդիչ կենտրոնից սփռվող FM տիրույթի ռադիոալիքները: Այս մասին հաղորդագրություն է տարածել «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ընկերությունը:
«Հեռարձակման դադարեցումը պայմանավորված է Երևանի հաղորդիչ կենտրոնի էլեկտրասնուցման համակարգի արդիականացման և արբանյակային հաղորդիչ անտենայի վրա անհետաձգելի պրոֆիլակտիկ-վերականգնողական աշխատանքներով»,- նշված է հաղորդագրության մեջ:
Հարկ է շեշտել, սակայն, որ «Ռադիո Ավրորա FM-100.7»-ի և «ՔԻՍՍ FM-88.3»-ի հեռարձակումը չի դադարեցվի:
Նմանատիպ հոդվածներ
Քաղաքաբնակ չաշխատող մայրը ամսական կվճարվի 31,600 դրամ. մանրամասներ
ՊՆ նախկին նախարարը ԱՄՆ-ում 2 մլն դոլարով առանձնատուն է գնել, ում միջոցով է Սարգսյանը ՀՀ-ից գումար դուրս բերել. Բաբաջանյան
Վիգեն Սարգսյանը՝ ԱՄՆ-ում տուն ձեռք բերելու և ՀՀ-ից գումար դուրս բերելու մասին
Ինչու չի գերեվարվել Ջերմուկ մտած թշնամին. ԳՇ պետը պատասխանել է
Ավելին Հասարակություն բաժնից
Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը
5.0