Հռոմի պապը Զելենսկուն և Պուտինին հրավիրել է Վատիկան
Հռոմի պապ Ֆրանցիսկոսն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հրավիրում է Վատիկան՝ ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ բանակցելու համար, իսկ ավելի ուշ առաջարկում է Վատիկանում Եվրոպայում անվտանգությանն առնչվող մեծ համաժողով անցկացնել։
Ինչպես գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն, այս մասին ասել է Հին հավատացյալների համաշխարհային միության նախագահ Լեոնիդ Սևաստյանովը, որը կապի մեջ է պոնտիֆիկոսի հետ։
«Ես այսօր զանգահարեցի Հռոմի պապին, նա օրհնություն տվեց նրան, որ իր անունից հայտարարեմ, որ պատրաստ է տրամադրել Վատիկանի ենթակառուցվածքը, և դա ոչ միայն Վատիկանն է, այլև Հռոմի բազմաթիվ շինություններ, Պուտինի և Զելենսկու հանդիպման համար: Դրանից հետո Հռոմի պապն առաջարկում է Վատիկանում Եվրոպայում անվտանգությանն առնչվող մեծ համաժողով անցկացնել՝ Ռուսաստանի, Ուկրաինայի, ՆԱՏՕ-ի, եվրոպական երկրների մասնակցությամբ»,- ասել է Սևաստյանովը։
Նա կարծիք է հայտնել, որ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հարմար է ԵՄ-ին և Ռուսաստանին՝ որպես ուկրաինական հակամարտության կարգավորման մոդերատոր, քանի որ նա նախկինում չեզոք դիրք է գրավել և «դատապարտելով պատերազմը, չի դատապարտել Ռուսաստանին և նախագահ Պուտինին»։
«Մակրոնը ցույց տվեց, որ Հռոմի պապը համապատասխանում է Եվրոպային որպես բանակցող, հետո պարզվեց, որ նա ընդունելի է նաև ռուսական կողմի համար… Հռոմի պապը յուրահատուկ կերպար է, չեզոք, հեղինակություն ունեցող և պատրաստ ժամանակը ծախսել հաշտեցման վրա, լինել մոդերատոր»,- պարզաբանել է Սևաստյանովը։
Նմանատիպ հոդվածներ
Զատուլինը` ՀՀ իր մուտքի արգելքի մասին
ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը Yerevan.Today-ի հետ զրույցում մեկնաբանել է ՀՀ իր մուտքի արգելքը։ «Դա մեզ հ...
«Հայաստանը ՀԱՊԿ-ի արտահերթ նիստ է նախաձեռնել, երկու ակնկալիք ունենք ՀԱՊԿ-ից». Փաշինյան
Հայաստանը ՀԱՊԿ խորհրդի արտահերթ նիստ է նախաձեռնում։ Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ...
Հայ-թուրքական սահմանին առաջիկայում հանդիպում է նախատեսվում. ՀՀ ԱԳՆ
Առաջիկայում նախատեսված է Հայաստանի և Թուրքիայի համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչների հանդիպում, որի ընթացքո...
«Երևանի նման քայլը դժվար կլինի համարել բարեկամական». ՌԴ ԱԳՆ-ն սպասում է Հայաստանի պատասխանին
Մոսկվան դիմել է Երևանին պարզաբանումների համար. այդ մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը Մարիա Զախարովան՝ ՀՀ կող...