Վրաստանի նախագահը տեղյակ չի եղել Իլհամ Ալիևի՝ երկիր այցի մասին
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին տեղեկացված չի եղել իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի՝ Թբիլիսի կատարած այցի մասին:
«Նախագահը տեղեկացված չի եղել հարեւան և բարեկամ երկրի նախագահ պարոն Իլհամ Ալիևի՝ Վրաստան աշխատանքային այցի մասին։ Չնայած Վրաստանի նախագահի ցանկությանը և պատրաստակամությանը, ցավոք սրտի, նախագահների հանդիպումը, որն ավանդաբար անցկացվում է բոլոր պետությունների ղեկավարների՝ երկիր այցի ընթացքում, չի կայացել»,- ասված է նախագահի աշխատակազմի հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ երկիրը առաջիկա հինգ տարիների ընթացքում նախատեսում է կրկնապատկել բնական գազի արտահանումը Եվրոպա:
Նմանատիպ հոդվածներ
Տպավորություն է, որ Թուրքիան ավելի շահագրգիռ է այսպես կոչված միջանցքով, քան Ադրբեջանը. Միրզոյան
Մենք պատրաստ ենք բացել ճանապարհներն ադրբեջանական ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների համար, բայց բոլոր բացվելիք են...
Ինչ են քննարկել Միրզոյանն ու Աբդոլլահիանը
Հայաստանը և Իրանը համակարծիք են, որ տարածաշրջանի երկրների միջև առկա խնդիրները պետք է լուծվեն բանակցությունների և կառուցո...
Ընթանում է Միրզոյանի և Աբդոլլահիանի ընդլայնված կազմով հանդիպումը
Տեղի է ունենում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի ընդլայնված կազմով հանդիպումը։ Ա...
Վաղը կհանդիպեն Փաշինյանն ու Պուտինը. ինչ է սպասվում
Հոկտեմբերի 31-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն։ Այս մասին հայտնում են ՀՀ Կառ...