ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Օդանավակայանում մեծ շուքով դիմավորեցին բռնցքամարտի Եվրոպայի չեմպիոն Անի Հովսեփյանին

«Զվարթնոց» օդանավակայանում մեծ շուքով դիմավորեցին բռնցքամարտի Եվրոպայի չեմպիոն Անի Հովսեփյանին եւ բրոնզե մեդալակիրներ, 54 կգ քաշային Եկատերինա Սիչևային եւ 63 կգ քաշային Սոնա Հարությունյանին։

 

Հիշեցնենք, որ հայկական բռնցքամարտի պատմության մեջ Անի Հովսեփյանն առաջին կին չեմպիոնն է Եվրոպայի առաջնություններում։

Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում անցկացված առաջնությունում, 70 կգ քաշային կարգի եզրափակիչում Անի Հովսեփյանը 4:1 հաշվով պարտության էր մատնել Իռլանդիայի ներկայացուցիչ Քրիստինա Դեսմոնդին։

Քաղաքականություն

Պատահարներ