Պուտինը առաջիկայում կհանդիպի Փաշինյանին և Ալիևին. ինչ է հայտնի
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հրավիրել է Ռուսաստան՝ հերթական եռակողմ գագաթնաժողովին:
Համապատասխան հայտարարությունը տարածել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը:
Նշվում է, որ առաջիկա հանդիպման ընթացքում «նախատեսվում է քննարկել եռակողմ և երկկողմ հարցերի ողջ շրջանակը»:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-ին Պրահայում կայացել էր Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի, Ֆրանսիայի նախագահների ու Եվրոպական խորհրդի ղեկավարի քառակողմ հանդիպումը։