ՀՀ ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված գործողությունները և հրապարակային կոչերը կպատժվեն ազատազրկմամբ. նոր նախագիծ
ՀՀ արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել (e-draft.am) ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծ, որի ընդունման պարագայում քրեորեն պատժելի արարքներ են համարվելու ինքնիշխանությունից հրաժարվելուն՝ բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով հօգուտ այլ պետության կամ միջազգային կամ վերպետական հանրային կազմակերպության Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը լրիվ կամ մասնակի սահմանափակելուն ուղղված գործողություններ կատարելը, ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված հրապարակային կոչերը:
Նախագծի հիմնավորման մեջ նշված է․ «Քրեական օրենսգրքում հատուկ քրեաիրավական պաշտպանություն է սահմանվել Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության համար՝ պատասխանատվություն նախատեսելով այնպիսի գործողությունների համար, որոնք ուղղված են տարածքային ամբողջականությունը խախտելուն, այն է՝ բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով Հայաստանի Հանրապետության տարածքի մասն առանձնացնելուն կամ Հայաստանի Հանրապետության տարածքը կամ դրա մասն այլ պետությանը հանձնելուն:
Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածում արդեն քրեական պատասխանատվություն է նախատեսվում հրապարակային կոչի համար, որն ուղղված է իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն:
Օրենքի նախագծով առաջարկվում է ՔՕ 421-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2-րդ մասով.
«2. Ինքնիշխանությունից հրաժարվելուն՝ բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով հօգուտ այլ պետության կամ միջազգային կամ վերպետական հանրային կազմակերպության Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը լրիվ կամ մասնակի սահմանափակելուն ուղղված գործողություններ կատարելը պատժվում է ազատազրկմամբ՝ տասներկուսից տասնհինգ տարի ժամկետով»:
Նախագիծը կքննարվի մինչև նոյեմբերի 6–ը։
Նմանատիպ հոդվածներ
Երկրաշարժ Հայաստան-Թուրքիա սահմանային գոտում. ԱԻՆ
Սույն թվականի հոկտեմբերի 29-ին, տեղական ժամանակով ժամը՝ 14:39-ին (Գրինվիչի ժամանակով ժամը՝ 10:39-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտ...
Ադրբեջանի ԶՈՒ կրակել է հայկական մարտական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ
Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 22:10-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կ...
Զապորոժիեում ձերբակալվել է ուկրաինական խոշորագույն ռազմական ընկերության նախագահը
Զապորոժիեում ձերբակալվել է Motor Sich ընկերության նախագահ, Ուկրաինայի հերոս Վյաչեսլավ Բոգուսլաևը։ [7a87...
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին. ԱԻՆ
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին ...