Քաղաքականություն

500 ծանր զինտեխնիկայի առկայությունը ցույց է տալիս մեր պատրաստակամությունը․ հայտարարություն՝ Իրանից

500 ծանր զինտեխնիկայի առկայությունը ցույց է տալիս մեր պատրաստակամությունը․ հայտարարություն՝ Իրանից
«Հայաստան-Իրան ռազմավարական համագործակցության զարգացման կենտրոնի» հիմնադիր Պույա Հոսեյնին մեջբերել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադի գեներալ…

«Հայաստան-Իրան ռազմավարական համագործակցության զարգացման կենտրոնի» հիմնադիր Պույա Հոսեյնին մեջբերել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադի գեներալ Մոհամմադ Փաքպուրի խոսքերը. «Իսլամական Հեղափոխության Պահապանների Կորպուսի Ցամաքային Զորքերի Հրամանատար, բրիգադի գեներալ Մոհամմադ Փաքպուր. «Սիոնիստական ռեժիմը փորձում է բազաներ ստեղծել Իրանի որոշ հարևան երկրներում՝ չարաշահելով իր հարաբերությունները տարածաշրջանի որոշ երկրների հետ, սակայն Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերը և ԻՀՊԿ ցամաքային զորքերը թույլ չեն տա սիոնիստներին անել նման գործողություն: Ինչպես մենք նախկինում հայտարարել ենք՝ թույլ չենք տա մեզ սահմանակից երկրներում սպառնալիքի որևէ կենտրոնի ձևավորում: 

 

Մենք չենք ընդունում մեր սահմանների որևէ փոփոխություն, որը կվնասի մեր ազգային շահերին, ազգային անվտանգությանը: Եվ մեր այսօրվա ներկայությունը Արազի տարածքում ու այս մեծ զորավարժությունների իրականացումը ուղերձ են որոշ նկրտումներ ունեցող երկրներին: 

 

Այս զորավարժություններին 500 ծանր զինտեխնիկայի առկայությունը ցույց է տալիս մեր պատրաստակամությունն ու պաշտպանական կարողությունը՝ տարածաշրջանի ագրեսոր երկրների դեմ»։

Նմանատիպ հոդվածներ

Իրանը համարժեք հակազդեցություն կցուցաբերի, եթե որևէ երկիր իր սահմաններից դուրս գործողություններ իրականացնի. ԻԻՀ հյուպատոս

Իրանը տարածաշրջանում սահմանների որևէ փոփոխություն չի ճանաչելու. եթե որևէ երկիր իր սահմաններից դուրս գործողություններ իրա...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250