«Թուրքական բանակը քիմիական զենք է օգտագործել». Թուրքիայի իշխանություններն արձագանքել են բժշկի հայտարարությանը
Թուրք բժիշկների միության նախագահ, պրոֆեսոր Շեբնեմ Քորուր Ֆինջանջըն հայտարարել է, որ թուրքական բանակը «ահաբեկիչների» հետ բախումների ժամանակ քիմիական զենք է օգտագործել, գրում է ermenihaber-ը։
Ֆինջանջըն նշել է, որ ինքն այդ եզրակցությանը եկել է՝ զննելով սպանված «ահաբեկիչների» (քուրդ զինյալների-խմբ.) մարմինները:
«Ավելի վաղ էլ եմ զննել: Նյարդային համակարգն ուղիղ ախտահարող գազերից մեկն է օգտագործվել: Քիմիական զենքի տարբեր տեսակներ կան, և, չնայած դրանց օգտագործումն արգելված է, միևնույն է, տեսնում ենք, որ բախումների ժամանակ օգտագործվում է», - ասել է թուրք պրոֆեսորը՝ ավելացնելով, որ դրա համար Թուրքիայի վերաբերյալ հետաքննություն պետք է իրականացվի:
Այդ հայտարարությանը կոշտ են արձագանքել Թուրքիայի իշխանությունները: Նախագահի գլխավոր խորհրդական ու խոսնակ Իբրահիմ Քալընը այս հայտարարությունը որակել է ահաբեկչական կազմակերպությունների կազմակերպած զրպարտություն:
Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) խոսնակ Օմեր Չելիքն էլ գրել է, որ «թուրքական բանակին «զրպարտողները» նպատակ ունեն արդարացնելու ահաբեկչական կազմակերպության (Քրդստանի բանվորական կուսակցություն-ՔԲԿ/PKK) հանցագործությունները»:
Նմանատիպ հոդվածներ
«Հայաստան ենք այցելել, որպեսզի երկու երկրների համար սահմանենք մեր ճանապարհային քարտեզը». Իրանի ԱԳ նախարար
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիան...
Էդվարդ Ասրյանն ընդունել է ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության անդամներին
Հոկտեմբերի 15-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանն...
«Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի ռիսկը մնում է շատ բարձր». Մհեր Գրիգորյան
ԱՊՀ մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտար...
ՔՊ վարչության նախագահ ընտրվեց Փաշինյանը. հայտնի է նոր կազմը
ՔՊ վարչության նիստի ժամանակ հայտարավեց, որ ՔՊ վարչության նոր կազմի ընտրության քվեարկությունն ավարտվել է: Պատվիրակների ըն...