«ՆԱՏՕ-ն դրանով մոտենում է Ռուսաստանի հետ ռազմական բախման վտանգավոր գծին». Զախարովա
Ուկրաինայի զինումը ՆԱՏՕ-ի սպառազինությամբ դաշինքին մոտեցնում են Ռուսաստանի հետ ուղղակի ռազմական բախման վտանգավոր գծին։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Տեղեկատվությունը փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«ՆԱՏՕ-ի երկրները, կարծես մրցակցելով միմյանց հետ, շարունակում են Կիեւի ռեժիմին մատակարարել սպառազինություն, նրան հետախուզական տվյալներ մատակարարել, Կիեւի ռեժիմի զինվորներին վարժեցնել, կողմնորոշել ռազմական գործողությունների վարման ուղղությամբ՝ դրանով իսկ մոտենալով Ռուսաստանի հետ ուղղակի ռազմական բախման վտանգավոր գծին», - ասել է Զախարովան։
Զախարովան ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Արեւմտյան ռազմական օգնությունն Ուկրաինային, վերջին տվյալներով, արդեն կազմել է 42,3 մլրդ դոլար, որից 28,3 մլրդ դոլարը բաժին է ընկնում ԱՄՆ-ին:
Նմանատիպ հոդվածներ
«Հայաստան ենք այցելել, որպեսզի երկու երկրների համար սահմանենք մեր ճանապարհային քարտեզը». Իրանի ԱԳ նախարար
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիան...
Էդվարդ Ասրյանն ընդունել է ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության անդամներին
Հոկտեմբերի 15-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանն...
«Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի ռիսկը մնում է շատ բարձր». Մհեր Գրիգորյան
ԱՊՀ մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտար...
ՔՊ վարչության նախագահ ընտրվեց Փաշինյանը. հայտնի է նոր կազմը
ՔՊ վարչության նիստի ժամանակ հայտարավեց, որ ՔՊ վարչության նոր կազմի ընտրության քվեարկությունն ավարտվել է: Պատվիրակների ըն...