Հասարակություն
Նոր պատժամիջոցներ՝ Իրանի նկատմամբ
ԵՄ անդամ երկրները նոր պատժամիջոցներ կսահմանեն Իրանի նկատմամբ՝ կապված Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակում ՌԴ-ին աջակցելու հետ, գրում է ТАСС-ը՝ վկայակոչելով DPA գործակալությանը:
Գործակալությունը, հղում անելով Բրյուսելի դիվանագիտական աղբյուրներին, գրում է, որ պատժամիջոցներ են կիրառվել այն անձանց և կազմակերպությունների նկատմամբ, որոնք կարող են ներգրավված լինել իրանական անօդաչու թռչող սարքերի մշակման և Ռուսաստանին մատակարարման մեջ։ Նախնական տեղեկություններով՝ ԵՄ-ում նրանց ակտիվները կսառեցվեն, իսկ մուտքը ԵՄ երկրներ կարգելվի։
Պատժամիջոցները դեռ պետք է պաշտոնապես հաստատվեն գրավոր ընթացակարգով համայնքի երկրների մայրաքաղաքներում։ Դա պետք է արվի մինչև հոկտեմբերի 20-ը:
Նմանատիպ հոդվածներ
Կեսգիշերին ադրբեջանական ԶՈւ-ն կրակ է բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ
Հայաստան կուղարկվի տեխնիկական թիմ՝ Ադրբեջանի հետ սահմանամերձ տարածքներում իրավիճակը գնահատելու համար. ԵԱՀԿ
«Google Maps»-ից և «Google Earth»-ից հեռացվել են Սյունիքի համայնքների տեղանունների կեղծ` ադրբեջաներեն տարբերակները. «Թաթոյան» հիմնադրամ
Իմ առջև պահանջ էր դրվել չքննադատել ադրբեջանական զինված ծառայողների ներկայությունը. Արման Թաթոյանը աղմկահարույց մանրամասներ է ներկայացնում
Ավելին Հասարակություն բաժնից
Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը
5.0