«Իրանը չեզոք չի մնա և կպաշտպանի իր շահերը». Հոսեյն Սալամին դիմել է Ադրբեջանին և Հայաստանին
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերը ուղղաթիռով և պարաշյուտով թռիչք են իրականացրել երկրի հյուսիսարևմտյան սահմանային շրջաններում զորավարժությունների երրորդ օրվա ընթացքում: Ինչպես գրում է tasnimnews.com-ը, գործողություններն իրագործվել են Mil Mi-17 ուղղաթիռներով:
Ադրբեջանի հետ սահմանին անցկացվող զորավարժությունների մասնակիցները գրավել են նաև պայմանական հակառակորդի կողմից վերահսկվող երթուղիներն ու բարձունքները։ Երկուշաբթի մեկնարկած զորավարժությունների ընթացքում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ուժերն առաջին անգամ փորձարկել են գետերի վրա պոնտոնային կամուրջների տեղադրումը զորքերի և մեքենաների տեղաշարժի համար:
Զորավարժությունների ֆոնին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Հոսեյն Սալամին հիշեցրել է հարևան պետություններին, որ Իրանը հավատարիմ է մնում բարեկամության և եղբայրության քաղաքականությանը, քանի դեռ թշնամիների կողմից իր դեմ դավադրություն չկա:
«Մեզ հետ ճիշտ փոխգործակցող ցանկացած երկրի և ուժի հետ մենք եղբայր ենք։ Կոչ ենք անում մեր հարևաններին լուծել իրենց խնդիրները փոխգործակցության և ոչ ռազմական մոտեցումների միջոցով։ Մենք շահեր ունենք այս տարածաշրջանում, ուստի, եթե տարածաշրջանի որևէ անկյունում միջադեպ տեղի ունենա և մեր շահերը վտանգվեն, ապա մենք չեզոք չենք մնա և կպաշտպանենք մեր շահերը»,- ասել է գեներալը։
Հիշեցնենք, որ Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, խոսելով Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության մասին, ընդգծել է, որ Իրանը թույլ չի տա Հայաստանի հետ իր կապի ճանապարհի արգելափակումը: Այս մասին գրում է ԻՌՆԱ գործակալությունը:
«Իրանը թույլ չի տա Հայաստանի հետ իր կապի ճանապարհի արգելափակումը, և այդ նպատակն ապահովելու համար Իրանի Իսլամական Հանրապետությունը նաև զորավարժություններ է սկսել այդ տարածաշրջանում»,- ասել է իրանական դիվանագիտության ղեկավարը:
Նմանատիպ հոդվածներ
Գերմանիան ցանկանում է մասնակցել Հայաստանում դիտորդական առաքելությանը
Գերմանիան կցանկանար մասնակցել Հայաստանում դիտորդական առաքելությանը և նախատեսում է իր փորձագետներին առաջարկել նոյեմբերից...
Փաշինյանի խոսքը` Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի նեղ կազմով հանդիպմանը
Համաշխարհային տնտեսությունը ոչ լավագույն ժամանակներն է ապրում. առևտրային, արդյունաբերական և լոգիստիկ կապերը, որոնք համավ...
Մեղրիով անցնող ավտոճանապարհի և երկաթուղու կառուցումը կախված է Հայաստանի դիրքորոշումից․ ՌԴ փոխվարչապետ
Այսօր Ադրբեջանն ու Իրանը սկսել են կամուրջների կառուցումը սահմանին, որոնք կկապեն երկու երկրների ճանապարհները և կապահովեն...
Հայաստանի անվտանգությունը Իրանի անվտանգությունն է. Ամիր Աբդոլլահիան
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ պաշտոնական Թեհրանը Հայաստանի անվտանգությունը համ...