«Արտահայտությունս կտրել են համատեքստից և ճիշտ չեն հասկացել». Բորել
Մնացյալ աշխարհի «ջունգլիով» շրջապատված «արտոնյալ» Եվրոպա-«այգու» մասին արտահայտությունը կտրել են համատեքստից եւ ճիշտ չեն հասկացել: Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։
«Ոմանք ճիշտ չեն մեկնաբանել այս այլաբանությունը՝ այն համարելով գաղութատիրական եվրակենտրոնություն։ Ես ցավում եմ, եթե ինչ-որ մեկն իրեն վիրավորված է զգացել»,- գրել է Բորելն իր բլոգում։
Նա ընդգծել է, որ, ընդհակառակը, «Եվրոպան՝ որպես մնացյալ աշխարհից պատնեշված ամրոց» գաղափարի հակառակորդն է եւ մնացյալ աշխարհի հետ ավելի խոր փոխգործակցության, մասնավորապես՝ գլոբալ Հարավի հետ համագործակցության զարգացման կողմնակիցը։
Հիշեցնենք` Բրյուգեում ելույթ ունենալով Եվրոպական դիվանագիտական ակադեմիայի բացման ժամանակ՝ Բորելն ասել էր, թե «արտոնյալ» Եվրոպան «այգի» է, իսկ նրան շրջապատող աշխարհը՝ «ջունգլի», որը կարող է կոպիտ կերպով մխրճվել լավ դասավորված եւ հիանալի աշխատող եվրոպական մեխանիզմի մեջ։ Բորելի այս խոսքերն առաջ են բերել եվրոպական եւ միջազգային հանրույթների ոչ միանշանակ արձագանքը եւ ստիպել ԵՄ արտաքին քաղաքական ծառայությանը եւ Եվրոպայի գլխավոր դիիվանագետին արդարանալ։
Նմանատիպ հոդվածներ
«Հայաստան ենք այցելել, որպեսզի երկու երկրների համար սահմանենք մեր ճանապարհային քարտեզը». Իրանի ԱԳ նախարար
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիան...
Էդվարդ Ասրյանն ընդունել է ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության անդամներին
Հոկտեմբերի 15-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանն...
«Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի ռիսկը մնում է շատ բարձր». Մհեր Գրիգորյան
ԱՊՀ մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտար...
ՔՊ վարչության նախագահ ընտրվեց Փաշինյանը. հայտնի է նոր կազմը
ՔՊ վարչության նիստի ժամանակ հայտարավեց, որ ՔՊ վարչության նոր կազմի ընտրության քվեարկությունն ավարտվել է: Պատվիրակների ըն...