ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանում երեխաներին ներգրավել են Էմանուել Մակրոնի դեմ քաղաքական արշավին
Բաքուն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի դեմ շարունակվող արշավին ներգրավել է մի խումբ ադրբեջանցի երեխաների: Վերջիններս երկրի Հանրային հեռուստատեսությամբ երգ են կատարում, որով վիրավորում և մեղադրում են Մակրոնին «անազնվության և հայամետ լինելու մեջ», հաղորդում է EurasiaNet-ը:
Երեք րոպեանոց երգում հաղորդավար Ազիզ Ալիևը երգում է երեխաների երգչախմբի հետ։
«Նա հայամետ է»,- երգում է Ալիևը։
«Ի՞նչ կարող եք ասել այս մարդուն:
Նա մեզ սուտ խոստումներ է տալիս։
Նա պարում է Փաշինյանի հետ.
Նա այնքան նվաստացրեց իրեն։
Ասա ինձ, ո՞վ է այս մարդը»,- երգում է նա:
Այնուհետև երգչախմբի երեխաները վանկերով պատասխանում են՝ «ԷՄ-ՄԱ-ՆՈՒ-ԷԼ»:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նստեք Ալիևի հետ, խնդրեք Պուտինին, որոշում կայացրեք. Լուկաշենկոն՝ Փաշինյանին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստի ժամանակ պատասխանել է Հայաստա...
Ընթանում է Միրզոյանի և Աբդոլլահիանի ընդլայնված կազմով հանդիպումը
Տեղի է ունենում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի ընդլայնված կազմով հանդիպումը։ Ա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պուտինի հայտարարությունը՝ եռակողմ հանդիպումից հետո
Ռուսաստանը, Հայաստանը եւ Ադրբեջանը համատեղ հայտարարություն են համաձայնեցրել։ Անկեղծ պետք է ասեմ՝ ամեն ինչ չէ, որ հաջողվե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կադրեր՝ Փաշինյան-Ալիև-Մակրոն-Միշել քառակողմ հանդիպումից
Հրապարակվել են կադրեր Փաշինյան-Ալիև-Մակրոն-Միշել քառակողմ հանդիպումից: Հիշեցնենք, որ Պրահայում մեկնարկել է քառակողմ հանդ...