ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պայմանագրային զինծառայողների աշխատավարձը կկրկնապատկվի․ Կառավարության մանրամասնեց, թե որ դեպքում
Կառավարության այսօրվա նիստում ՀՀ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը զեկուցեց նոր նախագիծ, որի համաձայն՝ «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ են կատարվելու։
Նիկոլ Փաշինյանն արձագանքեց, որ այս նախագիծն, ըստ էության, պայմանագրային զինծառայողների աշխատավարձը կրկնապատկելու մասին է։
«Հուսով ենք՝ օրենքը շուտ կմտնի ուժի մեջ և հույս ունենք՝ կսկսվի կամավոր ատեստավորման գործընթացը, այսինքն զինվորականը ատեստավորում անցնելուց հետո կստանա աշխատավարձի կրկնապատկում, երբեմն էլ նույնիսկ ավելին»,-ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով՝ սա պրոֆեսիոնալ բանակի անցում կատարելու բաղադրիչներից մեկն է։
Օրենքի նախագծով մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողներին հավելավճար հաշվարկելու նպատակով իրականացվում է ատեստավորում: Ատեստավորման արդյունքներով կայացվում են հետևյալ եզրակացությունները`
1) ենթակա է հաշվարկվելու հավելավճար.
2) ենթակա է շարունակելու հավելավճարի հաշվարկումը.
3) ենթակա չէ հաշվարկվելու հավելավճար:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գագաթնաժողովի ժամանակ Փաշինյանին զանգ է եկել, առանձնացել է խոսելու
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գագաթնաժողովի ժամանակ դուրս է եկել հեռախոսով խոսելու։ Այս մասին գրում են տելեգրամ ալիքները,...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես է են իրար բարևում Փաշինյանը, Էրդողանը, Ալիևն ու Մակրոնը
Համացանցում նոր տեսանյութեր են տարածվում Փաշինյան-Էրդողան-Ալիև-Մակրոն «միջանցքային» հանդիպումից։ Հիշեցնենք՝ քիչ առաջ հրա...
«Կառավարությունից պահանջ ներկայացվեց ինձ»․ Թաթոյանի սկանդալային հայտարարությունը
ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը 168.am-ին տված հարցազրույցի ընթացքում պատմել է ՄԻՊ աշխատելու ժամանա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պետք է սկսենք Աջափնյակ կայարանի շինարարությունը․ Փաշինյանը մանրամասներ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում անդրադարձավ Մետրոյի Աջափնյակ կայարանի կառուցմանը։ Նրա խոսքով. «2024թ....