Մոսկվա-Երևան-Բաքու հարաբերություններում սեպ խրելու Փարիզի փորձերը դատապարտված են ձախողման․ ՌԴ ԱԳՆ- ն ՝ Մակրոնին
Մոսկվա -Երևան- Բաքու հարաբերություններում սեպ խրելու Փարիզի փորձերը դատապարտված են ձախողման և կհանգեցնեն տարածաշրջանում Ֆրանսիայի հեղինակության արժեզրկման։ Այս մասին հայտարարել են ՌԴ ԱԳՆ–ից։
«Էմանուել Մակրոնի այն հայտարարությունը, թե Ռուսաստանն իբր ԼՂՀ հակամարտությունն օգտագործում է Հարավային Կովկասում իրավիճակն ապակայունացնելու համար, աղաղակող և բացարձակ անընդունելի ենք համարում։ Նման պոռթկումները Արևմուտքի հակառուսական գծի և Ռուսաստանին հրեշացնելու հունի մեջ են և վկայում են այն մասին, որ փորձ է արվում Ուկրաինայից առճակատման տրամաբանությունը տեղափոխել հետխորհրդային տարածքի այլ հատվածներ, այդ թվում` Հարավային Կովկաս։ Ֆրանսիայի նախագահի անհեթեթ մտքերը խոսում են այն մասին, որ Փարիզը շահագրգռված չէ տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու հարցում և հարցականի տակ է դնում սեփական երկրի ունակությունն այդ հարցում կառուցողական դեր խաղալու առումով», – ընդգծել են ՌԴ ԱԳՆ–ից։
Նմանատիպ հոդվածներ
«Կառավարությունից պահանջ ներկայացվեց ինձ»․ Թաթոյանի սկանդալային հայտարարությունը
ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը 168.am-ին տված հարցազրույցի ընթացքում պատմել է ՄԻՊ աշխատելու ժամանա...
Փաշինյանը՝ հայ-ադրբեջանական սահմանին անցակետեր բացելու որոշման նախագծի մասին
«Արևելյան Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապն ապահովելու նպատակով հայ-ադրբեջանական սահմանին 3 անցակետ բացելու մասին ՀՀ կառավ...
Հայաստանի կառավարությունը հիացմունքի արժանի քայլեր է արել․ Էրդողանի խոսնակի հայտարարությունը
Հայաստանի կառավարությունը հիացմունքի արժանի քայլեր է արել, որին պետք է աջակցի նաև հայկական սփյուռքը, նման կարծիք է հայտն...
Հայաստանը դիմել է Իրանին՝ մարտական անօդաչու թռչող սարքեր գնելու համար․ Սաֆավին
Հայաստանը պաշտոնական հարցում է ներկայացրել իրանական արտադրության մարտական անօդաչու թռչող սարքեր գնելու համար: Մո...