Հայաստանին մենակ չենք թողնի, մեզ հնարավոր չէ գնել ո՛չ գազով, ո՛չ նավթով. Մակրոն
Ֆրանսիան միայնակ չի թողնի Հայաստանին. մեր արժեքները և սկզբունքները հնարավոր չէ գնել ո՛չ գազով, ո՛չ նավթով՝ հայտարարել է Էմանուել Մակրոնը France 2-ին տված հարցազրույցում:
Ֆրանսիայի նախագահի խոսքով՝ Ֆրանսիան առանձնահատուկ կապեր ունի Հայաստանի հետ, որովհետև Հայաստանը միշտ պայքարել է տարածաշրջանում հանդուրժողականության և խաղաղության համար:
«Երկու տարի առաջ Լեռնային Ղարաբաղում պատերազմ սկսվեց. դա միջազգայնորեն չճանաչված և վիճելի տարածք է։ Ադրբեջանը սարսափելի պատերազմ սանձազերծեց՝ բազմաթիվ զոհերով, սարսափելի տեսարաններով, և գրավեց այդ տարածքը։ Այս սեպտեմբերին էլ Ադրբեջանը հարձակողական գործողություններ ձեռնարկեց Հայաստանի սահմանի երկայնքով, որ, հավանաբար, կարողանա միջանցք բացել իր տարածքի երկու հատվածի միջև։ Մենք դատապարտեցինք այդ քայլը։ Եվրոպական խորհրդի նախագահի հետ հանդիպեցինք Հայաստանի վարչապետի ու Ադրբեջանի նախագահի հետ ու որոշեցինք, որ կողմերը, նախևառաջ, պետք է պարտավորվեն ճանաչել 1991 թ. սահմանները, ինչպես նաև համաձայնեն սահմանին եվրոպական առաքելության տեղակայմանը, որը պետք է հետևի տեղում իրավիճակին, որ սահմանը չխախտվի: Իսկ ի՞նչ է կատարվում այդ սահմանին արդեն երկու տարի։ Այնտեղ 5000 ռուս զինվոր է տեղակայված։ Ռուսաստանը օգտվեց այս հակամարտությունից, միջամտեց և ակնհայտորեն խաղաց Ադրբեջանի խաղը՝ Թուրքիայի հանցակցությամբ։ Ֆրանսիան այստեղ է և հանդես է գալիս որպես միջնորդ։ Մենք չենք թողնի հայերին. Ֆրանսիան ադրբեջանական գազ չի գնում, այդպիսի պայմանագիր չկա, թեև եվրոպական որոշ երկրներ ունեն այդպիսի պայմանագրեր»,- ասել է Մակրոնը։
Նմանատիպ հոդվածներ
Պուտինը Ալիևին և Փաշինյանին առաջարկել է հանդիպել Ռուսաստանում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրավիրել է հանդ...
Փաշինյանն ու Գրիգորյանը ևս Աստանա կմեկնեն
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը վաղը` հոկտեմբերի 13–ին, կմեկնեն Ղազախստանի մայրաքաղաք Աստանա՝...
ՌԴ արձագանքը` հայ–ադրբեջանական սահման առաքելություն ուղարկելու վերաբերյալ
Հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ քաղաքացիական առաքելություն իրականացնելու նախաձեռնությունը Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությ...
Բաբայանը մանրամասներ է ներկայացրել ՀՀ-ում անցկացրած հանդիպումներից
Արցախը դեմ չէ, որ Հայաստանն ու Ադրբեջանը հարաբերությունները բարելավեն, սակայն անընդունելի է Արցախն Ադրբեջանի մաս ճանաչել...