Դիվերսանտներ են ձերբակալել «Թուրքական հոսքը» պայթեցնելու փորձի ժամանակ. Պեսկով
Ռուսաստանի տարածքում «Թուրքական հոսք» գազատարը պայթեցնելու փորձի ժամանակ դիվերսանտներ են ձերբակալվել։ Տեղեկությունը լրագրողներին է հայտնել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մի քանի դիվերսանտի են ձերբակալել, որոնք ցանկացել են գազատարը պայթեցնել մեր տարածքում», - ասել է նա:
Հիշեցնենք` հոկտեմբերի 10-ին Անվտանգության խորհրդի անդամների հետ օպերատիվ խորհրդակցության ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել էր, որ Կիեւը փորձել է պայթյուն իրականացնել «Թուրքական հոսք» գազատրանսպորտային համակարգի հատվածներից մեկում:
Ավելի վաղ Պուտինը նշել էր, որ Ռուսաստանը կարող է «Հյուսիսային հոսքերից» գազի տարանցումը տեղափոխել Սև ծովի տարածաշրջան ու Թուրքիա: Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դոնմեզը, մեկնաբանելով այդ առաջարկը, հայտնել էր, որ այն տեխնիկապես հնարավոր է և պետք է հանգամանորեն ուսումնասիրվի։
Նմանատիպ հոդվածներ
Բաբայանը մանրամասներ է ներկայացրել ՀՀ-ում անցկացրած հանդիպումներից
Արցախը դեմ չէ, որ Հայաստանն ու Ադրբեջանը հարաբերությունները բարելավեն, սակայն անընդունելի է Արցախն Ադրբեջանի մաս ճանաչել...
Պուտինը Ալիևին և Փաշինյանին առաջարկել է հանդիպել Ռուսաստանում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրավիրել է հանդ...
Փաշինյանն ու Գրիգորյանը ևս Աստանա կմեկնեն
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը վաղը` հոկտեմբերի 13–ին, կմեկնեն Ղազախստանի մայրաքաղաք Աստանա՝...
ՌԴ արձագանքը` հայ–ադրբեջանական սահման առաքելություն ուղարկելու վերաբերյալ
Հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ քաղաքացիական առաքելություն իրականացնելու նախաձեռնությունը Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությ...