Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ մինչև տարեվերջ դելիմիտացիա է տեղի ունենալու. Արմեն Գրիգորյան
Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ մինչև տարեվերջ դելիմիտացիա է տեղի ունենալու: Այս մասին Հանրայինի եթերում հայտնել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:
«Վաշինգտոնում Սալիվանի և Հաջիևի հետ հանդիպման ժամանակ քննարկել ենք խաղաղության պայմանագրի գնալու ժամանակացույցը, այսինքն մինչև տարեվերջ պայմանագիր ունենալ։ Նաև դելիմիտացիայի հարցը, պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ մինչև տարեվերջ դելիմիտացիա է տեղի ունենալու։ Խաղաղության պայմանագիրը և դելիմիտացիան փոխկապակցված են։
Հայաստանը մտահոգություն ունի, որ Ադրբեջանը խաղաղության պայմանագրից հետո, այսպես կոչված չդելիմիտացված սահմանի պատրվակը կարող է օգտագործել Հայաստանի վրա հարձակվելու համար։ Շարունակում է օրակարգում մնալ ադրբեջանական զորքերի դուրսբերումը ՀՀ սուվերեն տարածքից, դա նույնպես քննարկվել է»,- ասել է նա:
«1929 թվականին դելիմիտացիայի գործընթաց եղել է, Հայաստանի և Ադրբեջանի սահմանի դելիմիտացիա է եղել։ Մնում է, որ փոխադարձ համաձայնության գանք, որ դա ընդունում ենք որպես հիմք, ապահովում ենք ՀՀ 29 հազար 800 քառակուսի կիլոմետր տարածքը»,- ասել է Արմեն Գրիգորյանը։
Նմանատիպ հոդվածներ
Պրահայում Փաշինյանը Էրդողանից օգնություն է խնդրել ռազմագերիների ազատ արձակման և հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հարցում. Al-Monitor
Պրահայում Փաշինյանը Էրդողանից օգնություն է խնդրել ռազմագերիների ազատ արձակման հարցում և հայ-ադրբեջանական սահմանի սահմանա...
Կարծում եմ՝ Պուտինը ռացիոնալ խաղացող է, ով վատ հաշվարկ է արել. Բայդեն
Կարծում եմ՝ Պուտինը ռացիոնալ խաղացող է, ով վատ հաշվարկ է արել, ասել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը CNN-ին տված բացառիկ հարցազր...
Աստանայում մեկնարկել է Միրզոյան - Լավրով - Բայրամով հանդիպումը
Աստանայում ընթանում է Հայաստանի ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի և Ջեյհ...
Ինչ են քննարկել Փաշինյանն ու Էրդողանը. մանրամասներ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կար...