Մենք ցանկանում ենք զգալ Ռուսաստանի թիկունքը. Միրզոյանը` Լավրովին
Կան մի շարք հարցեր, որոնց վերաբերյալ Հայաստանը կցանկանար լսել ռուսական կողմի դիրքորոշումը։ Այս մասին ասել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Աստանայում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ։
«Մենք լիովին հավատարիմ ենք մեր պետությունների ղեկավարների ընդունած եռակողմ հայտարարություններին։ Գնահատում ենք նախագահ Պուտինի և Ռուսաստանի անձնական ներդրումն Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման և հարաբերությունների կարգավորման գործում։ Դրան զուգահեռ մենք տեսնում ենք, որ Ադրբեջանի ախորժակը գնալով աճում է, և խոսքը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև Հայաստանի ինքնիշխան տարածքների մասին է», - հայտարարել է Հայաստանի ԱԳՆ ղեկավարը ։
Նա ընդգծել է, որ Հայաստանը` Ռուսաստանի համախոհն ու ռազմավարական գործընկերը, ակնկալում է Ռուսաստանի Դաշնության հստակ դիրքորոշումը։
«Այս հարցը քննարկվել Է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նստաշրջանում,և այնտեղ որոշ երկրներ, որոնց հետ ՀՀ–ն չունի բարեկամության և ռազմավարական գործընկերության երկարատև պատմություն, հանդես են եկել հայտարարություններով, որոնք ավելի օբյեկտիվ ու հստակ են արտացոլում իրավիճակը, որը ստեղծվել է հայ-ադրբեջանական սահմանին»,–ասել է Միրզոյանը:
Նա հավելել է, որ կան շատ երկրներ, որոնք առաջարկում են իրենց միջնորդական ջանքերը, մոտեցումները։ «Մեզ համար շատ կարևոր է իմանալ այդ հարցերի շուրջ Ռուսաստանի դիրքորոշումը։ Մենք ցանկանում ենք զգալ Ռուսաստանի թիկունքը և առաջ շարժվել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ եռակողմ պայմանավորվածությունների ոգով», - ընդգծել է հայ նախարարը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ հոկտեմբերի 14-ին Աստանայում ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի շրջանակներում կկայանա Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումը:
Հիշեցնենք, որ Սերգեյ Լավրովը, Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը վերջին անգամ եռակողմ ձևաչափով հանդիպել են Դուշանբեում՝ ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի շրջանակներում։
Նմանատիպ հոդվածներ
Միրզոյանն ու Բայրամովը կհանդիպեն. մանրամասներ
Աստանայում տեղի կունենա Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարների` Արարատ Միրզոյանի, Ջեյհուն Բայրամովի և Սերգ...
Փաշինյանն ու Գրիգորյանը ևս Աստանա կմեկնեն
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը վաղը` հոկտեմբերի 13–ին, կմեկնեն Ղազախստանի մայրաքաղաք Ա...
ՌԴ արձագանքը` հայ–ադրբեջանական սահման առաքելություն ուղարկելու վերաբերյալ
Հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ քաղաքացիական առաքելություն իրականացնելու նախաձեռնությունը Ադրբեջանի և Հայաստանի հարաբ...
Բաբայանը մանրամասներ է ներկայացրել ՀՀ-ում անցկացրած հանդիպումներից
Արցախը դեմ չէ, որ Հայաստանն ու Ադրբեջանը հարաբերությունները բարելավեն, սակայն անընդունելի է Արցախն Ադրբեջանի մաս ճանաչել...