«Ռուսաստանի հաղթանակը կնշանակի ՆԱՏՕ-ի պարտությունը, դա չի կարելի թույլ տալ». Սթոլթենբերգի հայտարարությունները
ՆԱՏՕ-ի աջակցությունն Ուկրաինային առանցքային դեր է խաղում այդ երկրի շուրջ ստեղծված իրավիճակում: Այս մասին այսօր` հոկտեմբերի 11-ին, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգի հայտարարությանը, գրում են միջազգային ԶԼՄ-ները:
«ՆԱՏՕ-ն հակամարտության մաս չէ, սակայն մեր աջակցությունն առանցքային է»,- ասել է նա` ընդգծելով, որ Ուկրաինայի հակամարտությունում Ռուսաստանի հաղթանակը կդառնա ՆԱՏՕ-ի պարտությունը, դա չի կարելի թույլ տալ:
ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները կավելացնեն Ուկրաինային տրամադրվող օգնությունը, ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։
Գլխավոր քարտուղարը հայտարարել է նաև.
.Այն, ինչ մենք տեսանք երեկ (հրթիռային հարվածներ Ուկրաինային), Ռուսաստանի թուլության նշան է, քանի որ Ռուսաստանը ռազմի դաշտում առաջ չի շարժվում:
.ՆԱՏՕ-ն միջուկային զենք կիրառելու ՌԴ մտադրության նշաններ չի տեսնում, բայց զգոնություն է պահպանում:
.ՆԱՏՕ-ն միջուկային զսպման վարժանքներ կանցկացնի հաջորդ շաբաթ:
.ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները կուժեղացնեն օգնությունը Ուկրաինային:
.Ուկրաինայի պաշտպանության նախարարը կմասնակցի ՆԱՏՕ-ի նիստին եւ հոկտեմբերի 12-13-ին Կիեւին ռազմական օգնության համակարգման կոնտակտային խմբի հանդիպմանը:
.ՆԱՏՕ-ի երկրների ենթակառուցվածքի վրա հիբրիդային եւ կիբեռգրոհները կարող են դառնալ հավաքական պաշտպանության մասին դաշինքի պայմանագրի 5-րդ հոդվածի ակտիվացման պատճառ:
.ՆԱՏՕ-ն ներկայում ուսումնասիրում է Ուկրաինայի պատերազմի պատճառով արտահերթ գագաթնաժողով անցկացնելու անհրաժեշտությունը: