ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուկրաինայի հրետակոծության հետևանքները. զոհվել է 14, վիրավորվել՝ ավելի քան 90 մարդ
Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 21:00-ի դրությամբ, հրթիռային հարվածների հետևանքով Ուկրաինայի 1307 բնակավայր հոսանքազրկված է, հայտնում է երկրի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը, գրում է УНИАН-ը:
Հաղորդվում է, որ զոհվել է 14, վիրավորվել՝ 97 մարդ։
Հիշեցնենք, որ այսօր հրետակոծության են ենթարկվել Ուկրաինայի քաղաքները, այդ թվում՝ Կիևը, Դնեպրը, Լվովը, Օդեսան։
ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հարձակումն իրականացվել է «Ուկրաինայի ռազմական հրամանատարության, կապի և էներգետիկ համակարգերի օբյեկտների վրա»։ Միայն Ուկրաինայի մայրաքաղաքում հրետակոծության հետևանքով զոհվել է առնվազն 5 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 20-ը, հայտնել են տեղական իշխանությունները:
Կիևի մետրոն դադարեցրել է աշխատանքը և օգտագործվել որպես ռմբապաստարան։
Նմանատիպ հոդվածներ
Ով է Ղրիմի կամրջի վրա պայթուցիկ տեղափոխած հայ տղամարդը. մանրամասներ. Mk. ru
ՌԴ ԱԴԾ-ի վարկածը պայթուցիկներով երկու բեռնատարների երթուղու մասին, որի հետևանքով խարխլվել է Ղրիմի կամուրջը, հաստատել են...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանցի զինվորականները Հայաստանի տարածքից ոչխարի հոտ են գողացել
Հայկական թելեգրամյան ալիքներում տարածվել են կադրեր, ըստ որոնց՝ ադրբեջանցի զինվորականները Հայաստանի տարածքից ոչխարի հոտ ե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Հյուսիսային հոսք» գազատարի մոտ ՆԱՏՕ-ի ռազմական պայթուցիկ սարք է հայտնաբերվել. «Գազպրոմ»-ի ներկայացուցիչ
«Գազպրոմի» պաշտոնական ներկայացուցիչ Սերգեյ Կուպրիյանովը հիշեցրել է, թե ինչպես է 2015 թվականին ՆԱՏՕ-ի «Սի Ֆոքս» ստորջրյա...
Գեորգի Կուտոյանի և Հայկ Հարությունյանի ինքնասպանությունների գործերով քննությունները վերսկսվել են․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթը իր լավատեղյակ աղբյուրներից տեղեկացավ, որ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կո...