ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Վիրավոր տղայիս տեղը գիտենք, թույլ չեն տալիս մոտենալ». զինվորի հարազատների բողոքի ակցիան` ՊՆ–ի դիմաց
ՀՀ պաշտպանության նախարարության մոտ անհետ կորած զինվորի՝ ժամկետային զինծառայող Վահե Թորոսյանի հարազատները բողոքի ակցիա են անցկացնում:
Նրանք նշում են, որ Վահե Թորոսյանը սեպտեմբերի 13-ից չկա, հարազատները տեղը գիտեն, բայց թույլ չեն տալիս մոտենալ այդ հատվածին:
«Սեպտեմբերի 16-ից ադրբեջանական կողմը թույլ չի տալիս մտնել իրենց կողմից վերահսկվող տարածք՝ Սյունիքի Հանդ գյուղի վերեւի հատված: Երեխեն զանգել է սեպտեմբերի 15-ին, իր ընկերոջը բացատրել է, թե որ ձորակում է: Բայց մերոնք ոչ մի քայլ չեն ձեռնարկում: Մենակ աշխատում է զորամասի հրամանատարական կազմը: Մեր մարդիկ ուզում են մտնել տարածք, բայց Ադրբեջանը թույլ չի տալիս»,-ասաց հարազատներից մեկը:
Գիտենք, որ երեխեն ողջ է, մի քանի տեղից վիրավոր է, գիտեն որ մի քանի տղաների հետ անտառում են: Նշել է, որ վերջին անգամ 15-ին են խոսել: Սեպտեմբերի 14-ին, երբ զանգահարել է, ասել է` «մամ լսի, գալու եմ, գրկելու եմ քեզ ու իրար հետ ենք լինելու»:
Նմանատիպ հոդվածներ
18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նոր կադրեր` թշնամու կողմից հայ զինորների նկատմամբ իրականացված ռազմական հանցագործություններից
Ադրբեջանի զինված ուժերի կողմից հայերի նկատմամբ իրականացված ռազմական հանցագործությունների հերթական կադրերը: Այս մաս...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Էրեբունի-Երևանը 2804 տարեկան է
Էրեբունի-Երևանը 2804 տարեկան է: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը և հրապարակել տեսանյութ: Քաղաքապետ Հրաչյա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է Ղրիմի կամրջի վրա պայթած բեռնատարը հատել հայ–վրացական սահմանը. ՊԵԿ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեսագրություն է հրապարակել, որում երևում է, թե ինչպես է Ղրիմի կամրջի վրա պայթած բեռ...
21+ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Աշխարհը պետք է իմանա Ադրբեջանի ռազմական հանցագործությունների մասին
Մենք չէինք ուզում հրապարակել հայ ռազմագերիների գնդակահարության և զինվորների մարմինների խաշտանգման կադրերը` գիտակցե...