17-ամյա տղան դանակահարել է հասակակցին
Հոկտեմբերի 5-ին, ժամը 22.25-ին, հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ «որովայնի առաջնային պատի և ձախ արմնկային հոդի ծակած-կտրած վերք» ախտորոշումով բուժօգնության է տեղափոխվել 17-ամյա պատանի:
Ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են Տավուշի մարզի Պտղավան բնակավայրի 17-ամյա բնակչին մարմնական վնասված պատճառողի ինքնությունը: Բացատրական աշխատանքի շնորհիվ ժամը 01.30-ին նույն մարզի Հաղթանակ բնակավայրի 17-ամյա բնակիչը ներկայացել է ոստիկանության
Նոյեմբերյանի բաժին և ներկայացրել դիմում-մեղայական, որ հասակակից պատանուն ինքն է դանակահարել:
Դիմում-մեղայականը ներկայացվել է նախաքննական մարմին:
Նախաձեռնվել է քրեական վարույթ:
Հաղթանակ բնակավայրի 17-ամյա բնակիչը ձերբակալվել է:
Նմանատիպ հոդվածներ
Երկարաշարժ է զգացվել Երևանում և Շիրակում
Սեպտեմբերի 27-ին, տեղական ժամանակով ժամը 18:08-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 14:08-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության...
Ավտովթար` Սևան-Երևան մայրուղում. մեքենան ջարդուփշուր է եղել
Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սևան-Երևան մայրուղու` քարտեզի հատվածում: Մարտունու բնակիչը` միջին տարիքի տղամարդ, Nissan X...
Արցախում 16 տարեկան տղան ընկել է հեծանիվից և մահացել
Հոկտեմբերի 5–ին' ժամը 13 անց 30-ի սահմաններում, Մարտունու շրջանի Թաղավարդ համայնքի 2006թ ծնված բնակիչը նույն համայ...
Գեղարքունիքում ական է պայթել. ՔԿ-ն` դեպքի մասին
Հոկտեմբերի 2-ին Գեղարքունիքի մարզում ական է պայթել։ Ըստ տարածվող լուրերի` նշվում էր, որ տուժել է Ճամբարակ քաղաքի բ...