18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռյազանում տղամարդն ինքնահրկիզվել է՝ ընդդեմ զորահավաքի
Ռյազանի «Կենտրոնական» ավտոկայանում տղամարդն ինքնահրկիզվել է՝ ընդդեմ զորահավաքի։ Այս մասին գրում է Новая Газета-ն, որը հրապարակել է նաև ինքնահրկիզման կադրերը:
Դեպքը տեղի է ունեցել կիրակի՝ ժամը 15:00-ի սահմաններում։
Արտակարգ իրավիճակների ծառայության աղբյուրը հայտնել է, որ, ըստ նախնական տվյալների, տղամարդը մարմնի մակերեսի 90%-ի այրվածք է ստացել։ Նրան տարել են շտապօգնության մեքենայով։ Հիվանդանոց ժամանելուն պես տուժածին դրել են թթվածնի մատակարարմամբ հատուկ տուփի մեջ։
«Երբ նրան տանում էին, բղավում էր՝ «Ես չեմ ուզում գնալ ռազմաճակատ», - լրատվամիջոցին ասել է աղբյուրը:
Նմանատիպ հոդվածներ
Հայկական կողմն ունի 3 զոհ. իրավիճակը՝ սահմանին
Ժամը 22:00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայունացել է: Այս մասին տեղեկացնում է ՀՀ...
18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սարսափելի կադրեր՝ Հիմալայներից. ձնահյուսի հետևանքով մարդիկ են զոհվել, կան վիրավորներ
Սարսափելի կադրեր են հրապարակվել Հիմալայներից, որոնցում երևում է, թե ինչպես է լեռներից իջած ձնահյուսը մի քանի մարդու կյան...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հզոր ստորջրյա պայթյուններ են գրանցվել Nord Stream 1 և Nord Stream 2 գազատարներից գազի արտահոսքի տարածքում
Հզոր ստորջրյա պայթյուններ են գրանցվել Nord Stream 1 և Nord Stream 2 գազատարներից գազի արտահոսքի տարածքում։ Այս մասին հայ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ցույց՝ ընդդեմ պատերազմի. ինչ իրավիճակ է Մոսկվայում
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ մասնակի մոբիլիզացիայի մասին ուղերձից հետո Մոսկվայում ցույցեր են սկսվել: Թելեգրամյան ալիքներ...