ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանում հնչած կրակոցների արդյունքում հիվանդանոց տեղափոխված անձը ևս մահացել է. կա ձերբակալված
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով, 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով և 335-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ մեկ անձի սպանության, ինչպես նաև մեկ անձի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Նախնական տվյալներով, 2022 թվականի սեպտեմբերի 24-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Վանթյան փողոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ ինքնաձիգից կրակոցներ են արձակվել մի խումբ այլ անձանց ուղղությամբ, որի ընթացքում նրանցից մեկը սպանվել է, իսկ մեկ այլ տղամարդ հրազենային վիրավորումներով տեղափոխվել է բժշկական կենտրոն։
Նախաքննության ընթացքում կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է հիշյալ տղամարդու դին, հարցաքննվել են մի շարք անձինք, նշանակվել են դիակի դատաբժշկական, դատագենետիկական, դատաձգաբանական, դատաքիմիական համալիր փորձաքննություններ:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը, ով Երևան քաղաքի՝ 1995 թվականին ծնված բնակիչ է:
Վերջինս ձերբակալվել է՝ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով:
2022 թվականի սեպտեմբերի 25-ին` ժամը 04։00-ին, «Աստղիկ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել այն մասին, որ հրազենային վիրավորմամբ իրենց մոտ տեղափոխված տղամարդը մահացել է։
Նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իժևսկի դպրոցում զոհերի թիվը հասել է 9-ի. զոհերի մեջ կան երեխաներ
Հրաձգություն է տեղի ունեցել Ուդմուրտիայի մայրաքաղաքի թիվ 88 դպրոցում։ Դեպքի վայր է ժամանել հանրապետության ղեկավար...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱԻՆ-ը ` Սուրմալուի վնասված շենքի մասնակի փլուզման մասին
Սեպտեմբերի 21-ին, ժամը 17:45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Սուրմալու» առ...
18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Զոհերի թիվը հասել է 13-ի. հրապարակվել են նոր կադրեր Իժևսկի թիվ 88 դպրոցից
Ռուսաստանի Քննչական կոմիտեն հայտնել է, որ Իժևսկի դպրոցում տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհերի թիվը հասել է 1...
18+. ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Արա էսի շառա, սուտասանա». լարված իրավիճակ Սիսիանի տեղամասերից մեկի մոտ` պատգամավորի մասնակցությամբ
Ֆեյսբուքյան օգտատեր Մերի Տոմոյանը Սիսիանից տեսանյութ է հրապարակել` ՏԻՄ ընտրությունների անցկացման տեղամասերից մեկի մոտից:...