ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱԻՆ-ը ` Սուրմալուի վնասված շենքի մասնակի փլուզման մասին
Սեպտեմբերի 21-ին, ժամը 17:45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնի վնասված շինությունը մասնակի փլուզվել է։ Այս մասին հայտնում է ԱԻՆ խոսնակ Հայկ Կոստանյանը:
Նա նշել է նաև, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Հիշեցնենք, նաև, որ քիչ առաջ Auroranews.am-ի հետ զրույցում խոսնակը հայտնել էր 3 վիրավորի և փլատակների տակ հայտնված 2 մեքենաների մասին: Տեղեկությունը, թե կան արդյոք մարդիկ փլատակների տակ, դեռ ճշտվում է: Նախնական տվյալներով` չկան:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իժևսկի դպրոցում զոհերի թիվը հասել է 9-ի. զոհերի մեջ կան երեխաներ
Հրաձգություն է տեղի ունեցել Ուդմուրտիայի մայրաքաղաքի թիվ 88 դպրոցում։ Դեպքի վայր է ժամանել հանրապետության ղեկավար...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանում հնչած կրակոցների արդյունքում հիվանդանոց տեղափոխված անձը ևս մահացել է. կա ձերբակալված
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական...
Թարմացում` «Սուրմալու»-ում կիսաքանդ պատի փլուզման հետևանքով տուժածների մասին
«Սուրմալու»-ում կիսաքանդ պատի փլուզման հետևանքով երեք տուժածներից երկուսը շտապօգնության մեքենայով, իսկ երրորդը անձնական...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Վրաստանի բանկի» ներսում կրակոցներ են լսվել. զավթիչը ձերբակալվել է
«Վրաստանի բանկ» ներխուժած զավթիչը ձերբակալվել է: Այս մասին հայտնում է Sputnik Վրաստանը: Նշվում է, որ ներսում կրակոցներ ե...