ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իրանի Օշնավիե քաղաքի բնակիչները գրավել են զենքի պահեստներ. քաղաքը ցուցարարների ձեռքում է
Իրանի Օշնավիե քաղաքի բնակիչները գրավել են զենքի պահեստներ. քաղաքը ցուցարարների ձեռքում է: Այս մասին հայտնում է Nexta live-ը:
Հաղորդվում է, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը շարժվում է այնտեղ՝ ճնշելու ցույցերը: Իրանում բողոքի ցույցերը սրվել են և ընդգրկել ամբողջ երկիրը։ Ցուցարարների և ուժայինների շրջանում կան զոհեր։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին, Իրանում մահացել է Մահսու Ամինին. նրան ձերբակալել էր բարքերի ոստիկանությունը, քանի որ 22-ամյա աղջիկը սխալ էր կրել հիջաբը։ Բաժանմունքում աղջիկը վատացել է, իսկ մի քանի ժամ անց հիվանդանոցում մահացել է։ Իշխանությունների տվյալներով՝ ողբերգության պատճառը սրտի կաթվածն է եղել։ Մեկ այլ վարկած են պնդում միայն ականատեսներն ու հարազատները՝ ըստ նրանց՝ աղջիկը մահացել է ոստիկանների ծեծի հետևանքով։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տղամարդիկ գրեթե «անվճար» վաճառում են իրենց մեքենաները. իրավիճակը` Վերին Լարսում
Այսպիսի տեսք ունի այժմ Վերին Լարսի անցակետը: Այս մասին հաղորդում է Nexta Live թելեգրամյան ալիքը: Հաղորդվում է...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Օմսկում մոբիլիզացվածների և ոստիկանների միջև ծեծկռտուք է սկսվել
Օմսկի քաղաքացիական ասոցիացիան տեսանյութ է հրապարակել Բոլշերեչե գյուղից։ Ինչպես հաղորդում է «Ասոցիացիաներ» հեռագրային ալի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. 36-ամյա տղամարդը գողություն է արել Պարիս Հերունու անվան աստղադիտարանից
Արագածոտնի մարզի Օրգով գյուղում ձերբակալվել ու, մեքենայով հանդերձ, բաժին է տեղափոխվել Բյուրական գյուղի բնակիչ, 36-ամյա մ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջերմուկում դադարեցված է գազամատակարարումը
Ջերմուկում ադրբեջանցիները գրադ համազարկային միջոցից հարվածներ են հասցրել, ինչի հետևանքով վնասվել է գազի խողովակը։ ...