«Ով կվճարի, նա էլ կորոշի». Լուկաշենկոն` Արևմուտքի մասին
Արեւմուտքում ժողովրդավարությունն ու իրավունքը պատրանք են, գործնականում այնտեղ ամեն ինչ որոշում են փողերը, հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ լրագրողների հետ շփվելիս: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:
«Մենք կարծում էինք, որ այնտեղ ժողովրդավարություն, անգլիական իրավունք եւ դատարաններ են։ Այնտեղ ոչ մի իրավունք չկա ։ Ով կվճարի, նա էլ կորոշի», - Բելառուսի առաջնորդի խոսքը մեջբերում է Բելտա գործակալությունը։
Միաժամանակ Լուկաշենկոն բացատրել է, որ Արեւմուտքն այլ է, եւ «Արեւմուտքում կա մի բան, որը մենք պետք է անպայման վերցնենք»։