ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բողոքի զանգվածային ցույցեր և բախումներ Իրանում
Իրանում բարքերի ոստիկանության ձերբակալած աղջկա մահը ցույցերի առիթ է դարձել։ Ինչպես գրում են ԶԼՄ-ները, խոսքը 22-ամյա Մահսա Ամինիի մասին է, որի մահը ցնցել է Իրանը։
Երկրով մեկ բողոքի հզոր ալիք է բարձրացել կոշտ կրոնական օրենքների եւ հոգեւորականության ճնշման դեմ։
Մահսա Ամինին Թեհրան էր եկել անցած շաբաթ եւ կալանավորվել բարքերի ոստիկանության կողմից, երբ դուրս էր եկել մետրոյից իր եղբոր հետ։ Կալանավորման պատճառը ճիշտ չհագած հիջաբն էր, որը կրելն Իրանում պարտադիր է բոլոր կանանց համար 1979թ. իսլամական հեղափոխությունից հետո։
Իրանի անվտանգության ուժերը հրապարակել են հայտարարություն, որտեղ հավաստիացվել է, որ տիկին Ամինին կալանավորման կենտրոնում հանկարծ կորցրել է գիտակցությունը սրտի նոպայից, երբ նրան սովորեցնում էին հիջաբը ճիշտ կրելու կանոնները, նա հասցվել է հիվանդանոց, որտեղ ընկել է կոմայի մեջ։ Ուրբաթ օրը հայտնվել է պաշտոնական հաղորդում նրա մահվան մասին։
Իշխանամետ լրատվամիջոցների տարբերակով՝ աղջիկն էպիլեպսիա եւ այլ հիվանդություններ է ունեցել։ Բայց նրա հարազատները հերքում են այս տեղեկությունը։ Նրանք կարծում են, որ նրա մահը կալանավորման կենտրոնում ծեծի հետեւանքն է։
Աղջկա թաղումը վերածվել է բողոքի ցույցի նրա հայրենի Սեկկեզե քաղաքում, ինչպես նաեւ Իրանի Քրդստանի վարչական կենտրոն Սենենդեջում։ Իրանի իրավապաշտպան կազմակերպությունների տեղեկացմամբ՝ անվտանգության ուժերի հետ բախումների հետեւանքով տուժել է ավելի քան 30 մարդ։ Ցուցարարները պոկել են Ալի Խամենեիի նկարներով պաստառները եւ վանկարկել «Մահ բռնապետին» եւ «Դուք խայտառակ եք» կարգախոսներ։
Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսին հանձնարարել է շտապ կարգով Մահսա Ամինիի մահվան պաշտոնական հետաքննություն անցկացնել։ Բայց առայժմ կրքերը չեն հանդարտվում։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փարիզում հայ ցուցարարները փորձել են կոտրել Ադրբեջանի դեսպանատան մուտքը
Փարիզում հայկական դրոշներով ցուցարարները բողոքի ակցիա են իրականացրել Ադրբեջանի դեսպանատան վրա։ Դեսպանատան շենքին փակցրել...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ցույց՝ ընդդեմ պատերազմի. ինչ իրավիճակ է Մոսկվայում
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ մասնակի մոբիլիզացիայի մասին ուղերձից հետո Մոսկվայում ցույցեր են սկսվել: Թելեգրամյան ալիքներ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խոշոր երկրաշարժ Մեքսիկայում
Մեքսիկայի արևելքում խոշոր երկրաշարժ է տեղի ունեցել։ Միչոական նահանգի բնակիչներին, ԱՄՆ Երկրաբանական ծառայության տվյալներո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեքսիկայում 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետեւանքով մեկ մարդ է զոհվել. NBC News
Մեքսիկայում 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետեւանքով մեկ մարդ է զոհվել: Դա տեղի է ունեցել Մանզանիլո (Կոլիմա) նավ...