«Դաշնակիցը երբեք օդից չի ընկնում, այն նույնպես ռեսուրս է, որին պետք է կերտել». Էդգար Էլբակյան
Քաղաքագետ Էդգար Էլբակյանի գրառումը․
«ԴԱՇՆԱԿՑԻ ՄԱՍԻՆ
• Երբևէ նկատե՞լ եք, բակում թրև եկող պարապ-սարապներն ինչ ինքնավստահությամբ են աշխատանքի գնացող-եկող հարևաններից խմիչքի փող ուզում։ Մի կողմից՝ անօգնականությունը, մյուս կողմից՝ ոչինչ չանելու, փաստացի՝ սոցիալական հարաբերությունների մեջ չմտնելու արդյունքում գոյացած անտեղի բարձր ինքնագնահատականը մարդուն ստիպում են մտածել, թե ինքն ինչ-որ լուրջ առաքելությամբ էակ է և շրջապատն իրեն պարտք է։
• Այդպիսին է նաև հայոց հավաքական քաղաքական միտքը դաշնակցի վերաբերյալ ընկալումներում։ Նիսյա խմողների պես շատերին թվում է, թե դաշնակիցն ամեն ինչ քո փոխարեն անողն է, և բավական է՝ գտնես այդպիսի մեկին, և բոլոր հարցերը կլուծվեն։ Այդ մարդկանց եթե պատմես, որ ԱՄՆ-ը Թայվանի դաշնակիցն է, բայց թղթով մի քանի անգամ պաշտոնապես այն ճանաչել է Չինաստանի մաս, իրենց աշխարհընկալումը կարող է քանդվել, կամ որ ժամանակին նույն ԱՄՆ ծանր սպառազինություն էր վաճառում Իսրայելի թշնամիներին։ Ընդհանրապես կապշեն, երբ իմանան, որ Թուրքիան 1993-ին հրաժարվել է Ադրբեջանին 10-15 քաղաքացիական ուղղաթիռ տրամադրել՝ խաղաղ բնակչությանը Քարվաճառից տարհանելու համար, և այլն։
• Քաղաքական հասունություն ունեցող ազգերը և առաջին հերթին՝ նրանց էլիտաները գիտեն, որ դաշնակիցը նույնպես ռեսուրս է, որին պետք է կերտել։ Այն երբեք օդից չի ընկնում, անփոփոխ տրված մեծություն չէ, ավելին՝ դաշնակից չի նշանակում քո տեղն ապրող ու ամեն օր քո «խմիչքի փողը տվող»։
• Մտածողության այս փոփոխությունը կարող է տեղի ունենալ վերևում նշածս երկու փոփոխականները՝ անօգնականությունը և անտեղի բարձր ինքնագնահատականը վերացնելու դեպքում։ Իսկ հակառակը նոր ճանապարհ է դեպի 1915թ․»:
Նմանատիպ հոդվածներ
ՀԱՊԿ-ը սուրը պատյանից դեռ չի հանել. Անատոլի Սիդորով
Հայաստանում ՀԱՊԿ առաքելությունն աշխատում է առավելագույնս օբյեկտիվ լինել, որևէ եզրակացության մասին խոսելը դեռ վաղ է։ Այս...
«ՀՀ-ի դիրքորոշումը հստակ է, եթե դուրս չգան, մենք շարունակելու ենք պայքարը». Մարուքյան
«ՀՀ-ի դիրքորոշումը հստակ է՝ «կարմիր գծերը» գծված են. հայտարարվել է, որ ագրեսոր Ադրբեջանի ագրեսոր ուժերը պետք է ետ քաշվեն...
Երկու տասնյակ գերիներից այս պահին նույնականացվածներ կան
Ադրբեջանի կողմից ՀՀ-ի նկատմամբ իրականացված ագրեսիայի հետևանքով երկու տասնյակ անձ է գերեվարվել: Մարդու իրավունքների եվրոպ...
Նենսի Փելոսին Ազգային ժողովում հանդես է եկել հայտարարությամբ
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 18-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախ...