Լսվում են հրետակոծության ձայներ, հորդորել ենք բնակչությանը մնալ իրենց տեղում. Գորիսի անվտանգության խորհրդի համակարգող
Այս պահին որեւէ գործողություն անելը ամենավտանգավորն է, ուղղակի պետք է հանդարտեցնենք բնակչությանը, որ առավոտյան հասկանանք` ինչի հետ գործ ունենք: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գորիսի անվտանգության խորհրդի համակարգող Արթուր Ղոջաբաղյանը:
«Ամենապահով տեղն ապաստարաններն է, մենք հայտարարություն ենք տարածել, որ մարդիկ ապաստարաններում մնան, քանի որ ավելի անվտանգ է, իսկ ճանապարհներին ավելի վտանգավոր է, խցանումներ կլինեն, ռազմական տեխնիկայի շարժերին կխանգարեն, այս պահին ամենասխալ բանը նման լուրեր տարածելն է, եւ քաղաքից դուրս գալը: Եթե որոշում լինի բնակչությանը տարհանել, նոր կզբաղվենք դրանով»,- ասաց նա:
Գորիսի անվտանգության խորհրդի համակարգողը նաև հայտնեց, որ հյուսիսային կողմում է լարված, այս պահին էլ լսվում են հրետակոծության ձայներ, իսկ Գորիսում այս պահին հանգիստ է, սակայն ժողովուրդն անհանգիստ է:
Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ-ից էլ հայտնում են, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի,Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաեւ ԱԹՍ-ներ:
Նմանատիպ հոդվածներ
Կոչ ենք անում չհրապարակել ընթացող ինտենսիվ փոխհրաձգության տեսանյութեր. ՀՀ ՊՆ
ՀՀ պաշտպանության նախարարությունը կոչ է անում չհրապարակել ընթացող ինտենսիվ փոխհրաձգության տեսանյութեր: Հաղորդագրությ...
Այս պահին ԱԹՍ-ների, հրետանու կրակոցների ձայներ եմ լսում. Տեղ համայնքի ղեկավար
Տեղեկություններ կան, որ հակառակորդը հարձակում է գործել Կապանի, Գորիսի եւ Ջերմուկի ուղղությամբ: Այս մասին NEWS.am-ին հայտ...
Ադրբեջանական ստորաբաժանումները ձեռնարկել են դիրքային առաջխաղացման գործողություններ․ ՊՆ խոսնակ
Ժամը 04-ի դրությամբ՝ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին շարունակում է ծայրահեղ ծանր մնալ։ Փոխհրաձգությունը շարունակ...
Ինտենսիվ փոխհրաձգությունը շարունակվում է. ՀՀ զինված ուժերը համարժեք պատասխան են տալիս. ՀՀ ՊՆ
Ադրբեջանական կողմի լայնածավալ սադրանքի արդյունքում սկսված ինտենսիվ փոխհրաձգությունը շարունակվում է։ ՀՀ զինված ուժերը համ...