
Պայմանավորվածություն կա արգելել ռուսաստանցիների մուտքը ՌԴ-ին սահմանակից ԵՄ երկրներ

ԵՄ ԱԳ նախարարների խորհրդում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Ռուսաստանի Դաշնությանը սահմանակից երկրները կարող են արգելք սահմանել շենգենյան վիզաներով ռուսների մուտքի վրա: Նման հայտարարություն է արել Լատվիայի արտաքին գործերի նախարարը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Լեհաստանի, Էստոնիայի, Լիտվայի և Լատվիայի իշխանությունները մտադիր են սահմանափակել այդ երկրների տարածք ՌԴ քաղաքացիների մուտքը։ Դրա համար ազգային մակարդակով կարգելվի ռուսներին վիզաների տրամադրումը և ԵՄ երկրների վիզաներով սահմանը հատելը