ՄԱԳԱՏԷ-ի առաքելությունը ժամանել է Զապորոժիե

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) 14 փորձագետներից բաղկացած առաքելությունը ժամանել է Ուկրաինայի Զապորոժիե քաղաք, հայտնում է AFP-ն։ Օգոստոսի 31-ի առավոտյան փորձագետների խումբը՝ տնօրեն Ռաֆայել Գրոսսիի գլխավորությամբ, Կիևից մեկնել է Զապորոժիե ԱԷԿ ուղղությամբ։
 

Ըստ AFP-ի լրագրողների, մասնագետներն առաջիկա գիշերը կանցկացնեն քաղաքում, իսկ սեպտեմբերի 1-ի առավոտյան կմեկնեն Էներգոդար քաղաքի Զապորոժիեի ատոմակայան: Ստուգումը նախատեսվում է անցկացնել օգոստոսի 31-ից սեպտեմբերի 3-ը, ավելի վաղ գրել էր The Wall Street Journal-ը (WSJ):
 

Օգոստոսի 31-ի առավոտյան Էներգոդարի քաղաքապետ Դմիտրի Օրլովը Telegram-ի իր ալիքում հայտնել է, որ Էներգոդարի քաղաքային խորհրդի շենքը կրակի տակ է։ Զապորոժիեի շրջանի ռուսամետ իշխանությունները հայտնել են, որ ձերբակալել են «ուկրաինացի դիվերսանտների խմբի, որոնք ահաբեկչություն էին նախապատրաստում ատոմակայանում»։
 

Նախօրեին Ռաֆայել Գրոսսին Կիևում հանդիպել էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Հանդիպման ընթացքում Զելենսկին կոչ է արել Գրոսսիին շտապ ապառազմականացնել կայանը։ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտարարել է ատոմակայանում մշտական ​​առաքելություն կազմակերպելու պլանների մասին։

Քաղաքականություն

Պատահարներ