Կիմ Չեն Ինը վարակվել է կորոնավիրուսով՝ համավարակի նկատմամբ հաղթանակի մասին հայտարարելուց հետո

Հյուսիսային Կորեայի ԶԼՄ-ները հաստատում են, որ երկրի առաջնորդ Կիմ Չեն Ինի՝ կորոնավիրուս ախտորոշող թեստը դրական է եղել: Նշվում է, որ այդ մասին հայտնի է դարձել, երբ հյուսիսկորեացի առաջնորդը հանդիսավոր կերպով հայտարարել է կորոնավիրուսի դեմ տարած հաղթանակի մասին:

Forbes-ի փոխանցմամբ՝ «Նոդոն Սինմուն» պետական ​​թերթը նախօրեին հայտնել է, որ ԿԺԴՀ առաջնորդը տառապում է «սուր տենդով»։
 

Փհենյանն օգտագործում է այս տերմինը կորոնավիրուսը ներկայացնելիս, նշում է արևմտյան հրատարակությունը։
 

Օգոստոսի 11-ին Կիմ Չեն Ինը «հանդիսավոր կերպով հայտարարեց հակահամաճարակային արշավում հաղթանակի մասին, որից հետո նրա քույրը՝ Կիմ Յո Ջոնգը, հայտնել է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդը վատառողջ է եղել երկրում COVID-19-ի վերջին բռնկման ժամանակ։

Քաղաքականություն

Պատահարներ