
Իլոն Մասկը մտադիր է 1 տարում մինչև 100 Falcon 9 հրթիռ արձակել

Իլոն Մասկը նախատեսում է 2023 թվականին արձակել մինչև 100 Falcon 9 հրթիռ։ Այս մասին իր սոցիալական ցանցերում հայտնել է SpaceX-ի հիմնադիրը, գրում է RTVI-ը:
Ինչպես մարտին հայտարարել էր Մասկը, SpaceX-ը 2022 թվականի համար նախատեսում էր արձակել իր 60 հրթիռ-կրիչները։ Մինչ այժմ տիեզերք է ուղարկվել 39 Falcon 9:
Հաղորդվում է, որ հրթիռների արձակման թիվը տարեկան 100-ի հասցնելու համար ընկերությունը ստիպված կլինի թռչող մեքենա գործարկել 3,65 օրը մեկ անգամ: