
Ֆինլանդիայում հումանիտար վիզաներ կտրամադրեն ընդդիմադիր տրամադրված ռուսաստանցիներին

Ֆինլանդիայի իշխանությունները քննարկում են ընդդիմադիր տրամադրվածություն ունեցող ռուսաստանցիների համար վիզաների տրամադրման հարցը։ Այս մասին գրում է Ura.ru-ն:
Երկրի արտաքին գործերի նախարարությունը նման վիզաները անվանել է մարդասիրական։ Դրանք հասանելի կլինեն ռուս լրագրողներին, իրավապաշտպաններին և հասարակական գործիչներին, ովքեր քննադատում են իրենց երկիրը, հայտնում է Yle պորտալը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Լեհաստանի, Էստոնիայի, Լիտվայի և Լատվիայի իշխանությունները մտադիր են սահմանափակել այդ երկրների տարածք ՌԴ քաղաքացիների մուտքը։ Դրա համար ազգային մակարդակով կարգելվի ռուսներին վիզաների տրամադրումը և ԵՄ երկրների վիզաներով սահմանը հատելը։